Ազնավուրի հրապարակում Սուրենյանցը հնչեցրեց ՀՀ քաղբանտարկյալների և Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարների անունները
«Հայաստանում չպետք է լինի գեթ մեկ քաղկալանավոր։ Այսօր Հայաստանի բանտերում կան քաղկալանավորներ, ինչքան էլ որ Արևմուտքն իր շահերից ելնելով աչք փակի այդ երևույթի վրա»,- Ազնավուրի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Նա հնչեցրեց քաղբանտարկյալների անուններ՝ Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան, Մամիկոն Ասլանյան։
«Ցանկացած մեկը, ով իր քաղաքական հայացքների կամ հասարակության վստահության քվեն ունենալու պատաճառով բանտում է՝ քաղկալանավոր է»,- ասաց Սուրենյանցը։
Նա նաև հնչեցրեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարների անունները՝ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան, Ռուբեն Վարդանյան։
«Մենք պարտավոր ենք յուրաքանչյուր օր պայքարել ու աղոթել այս մարդկանց ու նրանց ազատության համար»,- ասաց Ս. Սուրենյանցը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը