«Սևան» ազգային պարկում բռնկված հրդեհի մարմանը մասնակցել է 18 հրշեջ
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կարճաղբյուր գյուղի մոտակա անտառամերձ տարածքում։
Փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ծովակ-Կարճաղբյուր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ «Սևան» ազգային պարկի Կարճաղբյուրի տեղամասում, այրվում է խոտածածկույթ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:08-ին, մարվել՝ 23:10-ին: Այրվել են մոտ 3 հա խոտածածկույթ, չորացած ճյուղեր և եղեգնուտ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 18 փրկարարական ծառայող։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա