Վահե Դավթյան. ՀՀ-ին հատկացվող 270+65 մլն եվրո/դոլարը շատ կարևոր ինդիկատոր է
«Իհարկե, Հայաստանին հատկացվող գումարի չափը կարևոր չէ: Ավելի շուտ՝ այն չունի առաջնային նշանակություն ստեղծված իրավիճակի աշխարհաքաղաքական գնահատման համար»,-նշում է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։
Նա նշել է՝ սակայն չմոռանանք, որ աշխարհաքաղաքականության հիմքում հաճախ դրված է հենց տնտեսական գործոնը: Ու այս տեսանկյունից ՀՀ-ին հատկացվող 270+65 մլն եվրո/դոլարը շատ կարևոր ինդիկատոր է:
Այն ցույց է տալիս ոչ միայն Հայաստանի ՛՛վեստեռնիզացման՛՛ մերկապարանոց լինելը, այլ բացահայտում է եվրոատլանտիկ կենտրոնների խիստ սկեպտիկ մոտեցումը առաջիկա տարիներին Հայաստանի տրանսպորտային ապաշրջափակման վերաբերյալ:
««Խաղաղության խաչմերուկ» նախագիծ իրականացնող երկրին անհրաժեշտ է նոր տրանսպորտային համակարգ՝ այն սպասարկող բոլոր ենթահամակարգերով: Համակարգ, որը հնարավոր չի ապահովել 270+65 մլն եվրո/դոլարով:
Հատկանշական է, որ Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ տնտեսական զարգացման առանցքային ուղղությունների շարքում տրանսպորտային բաղադրիչին թերևս ամենահամեստ տեղն է հատկացված»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան