Թուրքիայի դերը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում գնալով աճում է` դա խրախուսվում է նաև ԵՄ որոշ պաշտոնյաների կողմից. Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հայաստանին անվտանգության երաշխիքներ խոստացող երկրներն ու կառույցները նախ պետք է կանգնեցնեն Ադրբեջանին մատակարարվող սպառազինության գործընթացը, զսպեն Թուրքիայի մխրճումը հայ-ադրբեջանական բանակցություններ:
Սակայն լրիվ հակառակն է. Թուրքիայի դերը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում գնալով աճում է` դա խրախուսվում է նաև ԵՄ որոշ պաշտոնյաների կողմից, իսկ տարբեր երկրներից Ադրբեջան ռազմական մատակարարումների վրա պարզապես «աչք է փակվում»:
Հիմա այս ֆոնին տարատեսակ դրամաշնորհները, խոստումներն ու խրախուսանքները ոչինչ են, եթե մի ձեռքով Արևմուտքը հայաստանյան իշխանությունների թշերն է կմճտում, սակայն անտեսում իր դաշնակից Թուրքիայի լարվածության հրահրումն ու Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ կեցվածքը»։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Փաշինյանը հակառուսական ստրիպտիզ է պարում Արևմուտքի մոտ, դրա դիմաց շպրտեցին ընդամենը 350 միլիոն դոլար. Սուրենյանց
- Ադրբեջանը փորձում է լրացուցիչ զիջումներ պարտադրել՝ տեսնելով, որ ՌԴ-ն դժգոհ է Հայաստանից, Արևմուտքն էլ անվտանգության երաշխիքներ չի տալիս․ Մելիք-Շահնազարյան
- ԵՄ-ի կողմից 270 մլն եվրոյի հատկացումը կատարյալ ձախողում էր. Ավետ Ադոնց
- ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրոյի դրամաշնորհ. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա