Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին, հուսադրող է, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդները կարողանում է հերքել դրանք. Տոյվո Կլաար
«Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին, հուսադրող է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կարողանում է հերքել դրանք»,-X-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Նրա խոսքով, այն նաև մնում է չօգտագործված ռեսուրս՝ օգնելու վերացնել թյուրիմացությունները և կեղծ ընկալումները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտնել էւ՝ այսօր պարեկություն է իրականացրել Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսեսի տարածքներում, իրավիճակը եղել է կայուն և հանգիստ:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ հաղորդմամբ, ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին