Հայտարարվել է Քաջարանի թունելի շինարարության ձեռքբերման մրցույթ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարանի թունելի շինարարության ծրագրի շրջանակներում հայտարարվել է շուրջ 7կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարության և շուրջ 4կմ երկարությամբ թունելին մոտեցնող ճանապարհների վերակառուցման տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցութային ընթացակարգ:
Հետաքրքրվածության հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 27 մայիսի 2024թ.՝ ժամը 18:00 (Երևանի ժամանակով):
Մրցույթի մասին այլ մանրամասներ հետևյալ հղմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա