Ձնահոսքի սպառնալիքի պատճառով վրաց-ռուսական սահմանի երթևեկությունը փակվել է
Ձնահոսքի սպառնալիքի պատճառով վրաց-ռուսական սահմանի (Վերին Լարսի անցակետ) ուղղությամբ ավտոտրանսպորտի երթևեկությունը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտին:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածի ճանապարհը մի քանի ժամով բացվել է մարդատար ավտոմեքենաների համար, սակայն ձնահոսքի վտանգի պատճառով կրկին փակվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան