Ադրբեջանական կողմից արձակած կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը. Ոստիկանություն
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են.
«Ի լրումն ՀՀ ՊՆ հաղորդագրության,
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 7-ին, ժամը 00։30-ից 1։00 ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը։ Տան բնակիչը վնասվածք չի ստացել։ Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել սահմանի Խոզնավարի, Արավուսի և Սոթքի հատվածներում
- Մենք փորձում ենք խաղաղություն կառուցել, իսկ Ադրբեջանի անկանոն կրակոցները հասկանալի էլ չեն մեզ համար. Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան