Հայոց մայրերն աշխարհին տվել են զավակներ, որոնց հայրենակից լինելը պատիվ է. Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաոյանը շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ.
«Հայոց կանանց, Հայոց մայրերի նվիրական հմայքն ու գեղեցկությունն ապագա կերտող ու հայրենասեր նվիրյալ զավակներ դաստիարակելու և կրթելու մեջ է:
Հայոց կանայք, Հայոց մայրերն են մեր ինքնության երաշխավորը:
Հայոց մայրերն աշխարհին տվել են զավակներ, որոնց հայրենակից լինելը պատիվ է:
Հայոց մայրերը տվել են հերոսներ, որոնց շնորհիվ մենք ունենք պետություն, ունենք Հայրենինք։ Եվ հենց հանուն նրանց էլ չպետք է ընկրկենք ու պետք է ուժեղ պահենք մեր երկիրը:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մայրերին, ում զավակները հսկում մեր երկրի սահմանները և գլուխ եմ խոնարհում այն մայրերի առաջ, ում զավակներն անմահացան Հայրենիքի համար պայքարում։
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, շնորհավոր Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, ձեր օրը, գեղեցկության օրը:
Արման Թաթոյան»,-ասվում է ուղերձում։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ին, այո, փնտրող չկար, բայց այսօր հայտնվեց
- Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Ավետման տոնի առիթով
- Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան