
Թբիլիսիում պայթյունի հետևանքով երկու զոհ կա
Թբիլիսիի Բոչորմա փողոցում (Իսան թաղամաս) Battleground հրաձգարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ զոհվել է, չորսը վիրավորվել։ Այդ մասին հայտնում է «sputnik-georgia»-ն հղում անելով ՆԳՆ-ին։
Պայթյունի մասին տեղեկությունը լրատվամիջոցներում հայտնվեց կիրակի կեսօրին։
«Այս փուլում առկա տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիի Բոչորմա փողոցի թիվ 12 հասցեում գտնվող Battleground խանութի հրաձգարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու քաղաքացի է զոհվել, չորսը՝ վիրավորվել»,-հայտնում են գերատեսչությունից։
Հաղորդագրությունը ստանալուց հետո դեպքի վայր են ժամանել ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները՝ հրշեջներ, պարեկային և քրեական ոստիկանության ներկայացուցիչներ։
Այս պահին ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քննչական միջոցառումները։
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, այցելություն և ծաղիկների խոնարհում կիրականացվի Թբիլիսիում
- Թբիլիսիում գործարկվել է 18 մետրանոց առաջին ավտոբուսը