Ադրբեջանի կողմից օկուպացրած Ստեփանակերտի Կարմիր խաչի գրասենյակը տեղափոխվել է Բարդա
Օկուպացված Ստեփանակերտում տեղակայված Կարմիր խաչի գրասենյակը տեղափոխվել է Բարդա։
Այդ մասին Լուրերին ասել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից մոտ 84 հազարն արդեն հաշվառվել են Հայաստանի հասցեներով, 82 հազարը ձեռք է բերել փախստականի ժամանակավոր պաշտպանության վկայական, Հայաստանի քաղաքացիության համար դիմել է ավելի քան 1 600 անձ:
Բռնի տեղահանությունից հետո, այս ընթացքում Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել եւս 50 հայ: Կարմիր Խաչի հայկական գրասենյակից ասում են, որ այնտեղ մնացածները իրենց ուշադրության կենտրոնում են: Նրանց հետ կապը փորձում են պահել Հայաստան տեղափոխված հարազատները:
Հարակից հրապարակումներ`
- Հայկական Կարմիր խաչի շուրջ կրքերը չեն հանդարտվում
- Կարմիր խաչը 4 ամսվա ընթացքում 3300 զանգ և այց է ունեցել հարազատներ փնտրող ընտանիքներից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան