ԻՀՊ կորպուսի տելեգրամյան ալիքներում տեղեկատվություն է տարածվել, թե Իրանը սկսել է զենք մատակարարել Հայաստանին. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Երեկ գիշերվանից, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկները հերթական սադրանքն էին կազմակերպել Հայաստանի հետ շփման գծի տարբեր կետերում, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչություն ունեցող տելեգրամյան ալիքներում սկսեց տեղեկատվություն տարածվել այն մասին, որ Իրանը սկսել է զենք և զինամթերք մատակարարել Հայաստանին։
Նշված տեղեկատվությունը որեէ կերպ չի կրում պաշտոնական բնույթ, սակայն ուշագրավ է, որ այն միտված է նաև տեղեկատվական-քարոզչական ճնշմամբ զսպելու Բաքվի բռնապետի գայթակղությունը ծավալապաշտական նկրտումների շրջանակներում Հայաստանի դեմ գնալու հերթական զինված սադրանքի»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն անհանգստացած է Իրանի և Իսրայելի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությամբ
- Պատրանքներից պետք է ազատվել և սկսել ամբողջությամբ ռազմականացված Հայաստան պետություն-ամրոցի կերտումը.Վարդան Ոսկանյան
- Մինչև 1918թ. Գավարզին լեռն չի եղել Ադրբեջանի կազմում, որովհետև դրանից առաջ երբեք այստեղ Ադրբեջան գոյություն չի ունեցել.Վարդան Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան