Հեղուկ գազ տեղափոխող «Iveco»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահացել
Ապրիլի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Արմեն Աբրահամյանը իր վարած «Iveco» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի 1-ի ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Բախման հետևանքով ավտոմեքենայի գլանատակառից սկսվել է գազի արտահոսք, իսկ ճանապարհը դարձել է երթևեկության համար միակողմանի։ Հրշեջ-փրկարարները վարորդի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել դիատարին։
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակ-Երևան ավտոճանապարհին վթարի հետևանքով երեխաներ են հոսպիտալացվել
- Ավտովթարի արդյունքում մահացած զինծառայողի հայրն այդպես էլ ընդունելության չարժանացավ ԲԴԽ նախագահի կողմից ․ փաստաբան
- Երևանում ավտովթարից հետո կին վարորդները վիճաբանել են, ճանկռել և ոտքերով հարվածել միմյանց
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա