Բրյուսելու չի խոսվել Ալիևի ռեժիմի Արցախում և հայերի դեմ իրականացրած և շարունակվող հանցագործությունների մասին. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է.
«Հայաստանի հանդեպ ցանկացած աջակցություն լավ է, բայց ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում քննարկվել են Արցախին առնչվող որոշ առանցքային հարցեր.
Հայտարարված 4 տարվա՝ 356 միլիոն ԱՄՆ դոլարի ԵՄ/ԱՄՆ օգնության միայն մի փոքր մասն է նախատեսված «փախստականների խնդիրների լուծման համար», չնայած հսկայական կարիքին:
Ոչ մի խոսք մեր հավաքական վերադարձի և ՄԱԿ-ի Միջազգային դատարանով արձանագրված իրավունքների մասին։
Ոչինչ՝ Ալիևի ռեժիմի Արցախում և հայերի դեմ իրականացրած և շարունակվող հանցագործությունների մասին։
Ոչինչ՝ Արցախի ժողովրդի պաշտպանության և ցեղասպանության կանխարգելման գործում միջազգային հանրության հավաքական և անհատական ձախողումների, ինչպես նաև հետագա պարտականությունների մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ խորհրդակցությունները գերազանց է որակել
- Մանրամասներ՝ Բրյուսելում ի աջակցություն Հայաստանի դիմակայունությանը Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից
- Մոսկվայում բերման են ենթարկել դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հորը. ԶԼՄ-ներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան