Այսօր Ոսկեպարն այլևս դարձել է պայքարի և հաղթանակի խորհրդանիշ. Բագրատ Սրբազան
«Այսօր մենք կանգնած ենք վճառական ժամանակների մեջ։ Այսօր Ոսկեպարն այլևս դադարել է լինել որպես գյուղ, աշխարհագրական տարածք, այն դարձել է պայքարի և հաղթանակի խորհրդանիշ»,- Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ավետման պատարագից հետո ասաց Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը
Նա հայտնեց, որ մինչև այսօր Ոսկեպարը կարողացել է բեկել թշնամու ծրագիրը և այն կկարողանա միջոց դառնալ այն հասցնելու հարության հաղթանակի գագաթին։
«Ոսկեպարը թող հասցնի մեզ Արցախ»,-ասաց Սրբազանը և շարունակեց պատմել թե ինչպես են Սուրբ Աստվածածին եկեղեցում մինչև օծելը չղջիկներ բնակվել և կեղտոտել այն, իսկ օծումից հետո լքել են սրբավայրը։
«Այնտեղ, որտեղ մարդը հոգով, լույսով ներկա կլինի, խավարասեր չղջիկները չեն լինի»,- եզրափակեց Բագրատ Սրբազանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան