Իրանը հայտարարել է, որ Իսրայելի դեսպանատներն այլևս անվտանգ չեն
Աշխարհում Իսրայելի դեսպանատներն այլևս ապահով չեն Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին իսրայելական հարվածից հետո։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ Յահյա Սաֆավին։
«Ռազմական հարձակումը հյուպատոսության վրա և Իրանի խորհրդականների մահը, ովքեր այնտեղ էին գտնվում օրինական կերպով Սիրիայի հրավերով, միջազգային իրավունքի խախտում է, և ոչ մի դեսպանատուն (Իսրայելի) այլևս անվտանգ չէ»,- Tasnim գործակալությունը։մեջբերել է նրա խոսքերը
Սաֆավին, վկայակոչելով Իրանի առաջնորդի խոսքերը, թե Իսլամական Հանրապետությունը կստիպի հրեական պետությանը զղջալ հյուպատոսության վրա հարձակման համար, զգուշացրել է, որ «դիմադրության ուժերի ճակատը պատրաստ է և պետք է սպասել ու տեսնել, թե ինչ կլինի»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն անհանգստացած է Իրանի և Իսրայելի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությամբ
- Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջին հարձակմամբ․ ՀՀ ԱԳՆ
- Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակումն իրականացվել է Բաքվի հետ գաղտնի համակարգմամբ․ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան