Հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա տղամարդ
Ապրիլի 5-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ անհայտ հանգամանքներում տեղի ունեցած դանակահարության հետևանքով «ձախ ուսային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, ընկերների ուղեկցությամբ անհայտ հասցեից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ Դեպքի մասին հայտնում է shamshyan.com-ը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և նա նաև վնասվածք ունի «կրծքավանդակի բեկորային հրազենի վիրավորում»։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 27-ամյա Ստեփան Ս.-ն է, ում հիվանդանոց են տեղափոխել նրա ընկերները, ովքեր էլ հիվանդանոցում իրենց ընկերոջը փրկող բժիշկների նկատմամբ ագրեսիվ վարք են դրսևորել։
Ոստիկանները ժամեր անց պարզել են, որ նույն օրը 22:30-ից 22:50-ն ժամանակահատվածում Շիրակի փողոցի թիվ 35 շենքի բակում Երևանի բնակիչ 35-ամյա Մանուկ Պետրոսյանը իր մոտ եղած՝ դեռևս չպարզված ատրճանակից կրակոցներ է արձակել Ստեփան Ս.-ի ուղղությամբ՝ պատճառելով հրազենային մարմնական վնասվածքներ։ Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Մ. Պետրոսյանին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Հրազենային վիրավորման հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայողը
- Գլխի շրջանում հրազենային վիրավորումով կին է տեղափոխվել հիվանդանոց