Ու ես հայհոյեցի տիկնոջը։ Ինքն էլ ինձ հայհոյեց.Մարինե Պետրասյան
Գրող Մարինե Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ մի տիկին քաղցր ժպտաց ինձ ավտոբուսում։ Ծանոթ չէինք բայց ճանաչել էր և հարցրեց՝ ի՞նչ նորություն կա Մարինե Պետրոսյանից։
Ասեցի՝ Մարինեի նոր գիրքը լույս կտեսնի շուտով։ Հարցրեց՝ ի՞նչ ա կոչվելու։ Ասեցի՝ Հայրենիք։
Զրուցեցինք մի պուճուր։ Ու ես հայհոյեցի տիկնոջը։
Հա, հայհոյեցի։
Որովհետև տիկինը քաղցր ժպիտով ինձ ասեց, թե մենք լավ պետություն ունենք վերջապես և մեր հայրենիքը հիմա ազատ ա ու երջանիկ։
Ու ես հայհոյեցի տիկնոջը։ Ինքն էլ ինձ հայհոյեց։
Իսկ ավտոբուսը լուռ լսում էր։
Վարորդն էլ ասեց՝ մի՛ հայհոյեք»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա