Սլովակիայի նախագահ է ընտրվել ռուսամետ Պելեգրինին
Սլովակիայի Ազգային խորհրդի (Խորհրդարանի) նախագահ, «Ձայն-Սոցիալ դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Պյոտր Պելեգրինին, որը ուկրաինական հակամարտության շուտափույթ լուծման կողմնակից է, ընտրվել է Սլովակիայի նախագահ։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պետական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ բոլոր քվեաթերթիկների մշակման արդյունքների հիման վրա Պելեգրինին ստացել է ընտրողների 53,12 տոկոսի ձայները։
Նրա օգտին քվեարկել է 1 409 255 ընտրող։ Նրա մրցակիցը՝ Սլովակիայի արտաքին գործերի նախկին նախարար Իվան Կորցոկը, հավաքել է 1 243 709 ընտրողների ձայները, ինչը կազմում է ընտրությունների մասնակիցների ընդհանուր թվի 46,87%-ը։ Մասնակցությունը կազմել է 61,14 տոկոս։
Պետական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ մոտ 4,3 միլիոն սլովակ ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 2 671 279-ը։ Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն այօրը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան