Երևանում Արցախից բռնագաղթածների նախաձեռնությամբ ընթանում է «Վըսկե ծերքեր» փառատոնը
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ գտնվող պուրակում, ավելի կոնկրետ՝ Մոսկովյան 6/7 Tumanyan’s ART / Թումանյան’ս ART սրճարանի բացօթյա տարածքում, հենց այս պահին ընթանում է և մինչև երեկոյան վեցը կտևի «Վըսկե ծերքեր» փառատոնը, որը կազմակերպել է «Արցախի մայրիկների աջակցման Կենտրոն» ՀԿ-ն: Այդ մասին գրում է aravot.am-ը։
Փառատոնի շրջանակներում գործում է տոնավաճառ, որում արցախցի մայրիկները, և ինչու ոչ՝ նաև հայրիկները, ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները՝ մեկը մեկից հետաքրքիր և գեղեցիկ: Մայրիկներին, կանանց, տատիկներին, քույրիկներին և դուստրերին նվերներ ընտրելու համար կարող եք այցելել և գնել արցախցիների ձեռագործ ստեղծագործությունները:
Սա արդեն երկրորդ փառատոնն է, առաջինը տեղի էր ունեցել Ամանորից առաջ և մեծ հաջողություն էր գրանցել: Իսկ այսօր արդեն երկրորդն է կազմակերպվում՝ ապրիլի 7-ի կապակցությամբ: Ինչպես ասում են կազմակերպիչները՝ իրենց հիմնական նպատակն է օգնել շնորհաշատ կանանց վաճառել իրենց ստեղծագործությունները և ոգևորել՝ նորը ստեղծելու համար: Ծրագրի հովանավորն այս անգամ Club Capital ընկերությունն է:
Հարակից հրապարակումներ`
- Բռնագաղթածներին հետ կվերադարձնեն գրավադրված մոտ 30 կգ ոսկին և կներվեն վարկային պարտավորությունները
- Լեռնային Ղարաբաղից բռնագաղթածները ստացել են ռուսական օգնություն
- Ադրբեջանից բռնագաղթածները կսեփականաշնորհեն հանրակացարաններում իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին