Տիտուլային ընդդիմության տարբեր հատվածների պասիվությունը պայմանավորված է կոմպլեքսներով. Վիգեն Հակոբյան
«Մենք փաստում ենք, որ ընդդիմությունը փաստացի գոյություն չունի։ Գոյություն ունի իրենց գրասենյակներում կամ քնարկումներ են անում, տարբեր վերլուծություններ, հայտարարություններ են ընդունում, ժողովրդին են մեղադրում, իշխանությանը և այլն»,- քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ երկխոսության ժամանակ ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։
Նրա կարծիքով՝ տիտուլային ընդդիմության մի հատվածը դուրս չի եկել 2018 թվականի, մերժվածի կոմպլեքսից, մյուս մասն էլ 2021 թվականի դիմադրության շարժումների ձախողումների բարդույթից։
«Տիտուլային ընդդիմության տարբեր հատվածների պասիվությունը պայմանավորված է կոմպլեքսներով և, այնուամենայնիվ, սպասումներով։ Անվստահությունը սեփական ուժերի, ռեսուրսների հանդեպ, ինչու չէ, նաև ժողովրդից սպասումների բացակայությունը և այդ կոմպլեքսները հասցրել են նրան, որ նրանք հույսը դրել են, որ գուցե դրսից, ինչ որ շահագրգիռ ուժեր կկարողանան այստեղ թեմաներ բացել , որտեղ իրենք կտեղավորվեն իրենց օրակարգով։ Այսինքը համադրեն իրենց շահը դրսի շահի հետ»,-ասաց Հակոբյանը։
Ստեփան Դանիելյանն էլ հայտնեց, որ ընդդիմությունն ունի ինտելեկտուալ խնդիր, քանի որ չի կարողանում հակազդել իշխանությունների այն թեզին, թե ովքեր իրենց դեմ են, դեմ են նաև իրենց որդեգրած խաղաղության դարաշրջանի բացմանը և երկիրը տանում են պատերազմի, ռևանշի։
«Առաջանում է հետևյալ ինտելեկտուալ խնդիրը, ընդդիմությունը կարողանում է, ինչ-որ ապագայի սցենարներ սարքի, և այն ներկայացնի հանրությանը, որ այն լինի ընդունելի և հասկանալի»,-ասաց Ստեփան Դանիելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա