Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարարի կնոջ մահվան կապակցությամբ ցույց է անցկացվել Բեռլինում
«Եթե նա քեզ հարվածի, կնստիբանտ» գրությամբ պաստառներով տասնյակ մարդիկ Բեռլինում մասնակցել են Ղազախստանում ընտանեկան բռնության դեմ կազմակերպված ցույցին։ Ցույցի պատճառը Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարարի կնոջ՝ Սալթանաթ Նուկենովայի սարսափելի մահն էր։ Այդ մասին հայտնում է «Դոյչե վելեն»
Մեղադրող կողմի և մահացածի ընտանիքի տվյալներով՝ նրա ամուսինը՝ Կուանդիկ Բիշիմբաևը 2023 թվականի նոյեմբերին ռեստորանի VIP տաղավարում ութ ժամ ծեծի է ենթարկել նրան, այնուհետև փորձել է ոչնչացնել ապացույցները։ Ներկաներից ոչ ոք չմիջամտեց տեղի ունեցողին։ Հաջորդ առավոտյան Սալթանատին մահացած են գտել ռեստորանում։
Այժմ այս գործով դատավարություն է ընթանում, սակայն Բիշիմբաևը չի ընդունել իր մեղքը և իրեն արհամարհական է պահել դատարանում։ Սալթանաթի ընկերուհի Լինարա Սմագուլովան ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնել էր, որ մինչ այդ էլ Բիմիշմբաևը պարբերաբար նվաստացրել և ծեծել է իր կնոջը։ Հանրահավաքում ցուցարարները պահանջում էին խստացնել Ղազախստանում ընտանեկան բռնության համար պատիժը, իսկ նախկին նախարարին դատապարտել ցմահ ազատազրկման։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում Նազարբաևի եղբորորդու գործով բյուջե են վերադարձվել 120 միլիոն դոլարի միջոցներ
- Ղազախստանում հանքի հրդեհի զոհերի թիվը հասել է 11-ի
- Ղազախստանում ռադիկալ բջիջ է վնասազերծվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան