Ապակիները կվերանորոգենք և ամեն ինչ կանենք, որ նման կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն. Անդրանիկ Քոչարյան
«Ապակիները կվերանորոգենք և ամեն ինչ կանենք, որ նման կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն, նույնիսկ նաև եվրադիտորդների մակարդակով»,-ԱԺ-ում հայտնեց պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի վերջին խախտումներին։
Նա հայտարարեց, թե կրակոցներն անկանոն անիմաստ և աննպատակ են և եթե անհրաժեշտ լինի, ապա Հայաստանը կպատասխանի։
«Հիստերիկ դրսևորում է, անիմաստ, երևի այն կողմում կանգնածներն այդ օրը որոշել են անկանոն կրակոցներ ուղղեն մեր բնակավայրերի ուղղությամբ»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը՝ հերքելով տեսակետը, որ դրանք կապված են ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպման հետ։
Քոչարյանը պնդեց, որ կրակոցների մեջ իրավիկճակն ապակայունացնելու փորձ չի տեսնում, եթե լինի, ապա Հայաստանը կանցնի լիարժեք պաշտպանական գործողությունների։
Նրա կարծիքով խաղաղության դեմ հանդես եկողները շատ են և՛ Հայաստանի սահմանից այն կողմ և ներսում։
Պատասխանելով Տավուշի սահմանամերձ գյուղերի ճակատագրի մասին խոսքին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Անվտանգ միջավայրի ապահովումը երկար տարիներ է պահանջելու այդ տարիները փոխվստահությունը վերականգնելու ճանապարհով պետք է լինի։ Այդ սահմանամերձ գյուղերն ինչպես ապրել են ինչ որ պահի՝ պետք է կարողանան ապրեն նաև հետո։ Բայց մենք պատերազմ ենք անցել, թշնամանքը խորացել է։ Նախկինում այդ գյուղերն իրար հետ և առևտուր են արել և ապրել են։ Երբ սկսեցին կրակել՝ այն դարձավ շատ թշնամանքի հիմք, մարդիկ, ընտանիքներ են մահացել»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական կողմից արձակած կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը. Ոստիկանություն
- Մենք փորձում ենք խաղաղություն կառուցել, իսկ Ադրբեջանի անկանոն կրակոցները հասկանալի էլ չեն մեզ համար. Միրզոյան
- Այս գիշերվա ադրբեջանական կրակոցները ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը երբեք չի գնալու խաղաղության. Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը