
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին չի մասնակցի։ Այդ մասին Panorama.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
«Ի պատասխան Ձեր հարցման. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին»,- Panorama.am-ին հայտնեցին ԱԳՆ-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 12-ին Մինսկում տեղի կունենա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։