Արցախյան քաղբանտարկյալներն իրենց ազատությունը զոհաբերել են, որպեսզի մենք կարողանանք անվտանգ տեղափոխվել Հայաստան. Պետրոսյան
«Վստահ եմ այն հարցում, որ մեր արցախյան քաղբանտարկյալներն իրենց ազատությունը զոհաբերել են, որպեսզի մենք կարողանանք անվտանգ տեղափոխվել Հայաստան»,- ՀՀ ԱԳՆ դիմաց ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց «Արդարություն և վերադարձ» ՀԿ համահիմնադիր, արցախցի Արմեն Պերոսյանը։
Նա նշեց, որ Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքականության ղեկավարությանն ազատելու հարցում Հայաստանի իշխանությունների կատարած աշխատանքը բավարար չէ։
«Մենք չենք տեսնում ռեալ աշխատանք, այնպիսի աշխատանք, որը երևացող լինի, ճչացող, որ իրենք էլ են ցանկանում հետ բերել մեր քաղբանատարկյալներին։ Այն հանգամանքը, որ այն մարդիկ, ովքեր այդ հարցերը բարձրացում են ու դառնում են քաղբանտարկյալ Հայաստանում, ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունը Ադրբեջանի իշխանության հետ համատեղ ձերբակալել է մեր ղեկավարությանը»,- ասաց Պետրոսյանը։
Նա համոզված է, որ մինչև Հայաստանում իշխանափոխություն չլինի, ապա ոչ մի ռեալ, իրական ազդակ չեն տեսնի, որ Բաքվի գտնվող հայ քաղբանատարկյալները հետ կվերադառնան։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշում մարդիկ շատ մարտական են տրամադրված, փորձում են ինքնակազմակերպվել. Կրպեյան
- Արմինե Ադիբեկյան. Արևմուտքը պատրաստվում է Հայաստանի օգտակար հանածոների հանքերը շահագործել Ադրբեջանի հետ
- Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ակտիվությունն ուղեկցում է նաև ռազմական մատարարուկների ինտենսիվ ներկրմամբ. Աբրահամյան
- Եվրոպական կառույցները նախընտրում են կույր մնալ, ինչ-ինչ շահերն այսօր գերակա են, քան արժեքները. Արման Սաղաթելյան
- Ալեն Սիմոնյանը քաղաքացու վրա թքել է, մնացել է անպատիժ, իսկ բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Էդգար Ղազարյան
- ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Իլհամ Ալիևի ռեժիմին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, առևանգված քաղաքացիական անձանց
- ՀՀ իշխանությունները պետք է ամոթից գետինը մտնեն, որ մինչև հիմա Բաքվի բանտերում հայ գերիներ կան․ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա