Արմինե Ադիբեկյան. Արևմուտքը պատրաստվում է Հայաստանի օգտակար հանածոների հանքերը շահագործել Ադրբեջանի հետ
«Եվրոպան ունի շահեր ոչ միայն Ադրբեջանում, այլև Հայաստանում։ Նրան հետաքրքիր են Հայաստանի օգտակար հանածոները, նրանք պատրաստավում են Տավուշի, Սյունիքի հանքերը շահագործել Ադրբեջանի հետ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը, որն այսօր մասնակցում էր ԱԳ նախարարության շենքի դիմաց Բաքվում գտնվող գերիների, պատանդների, Հայաստանում քաղվանատարկյալների անհապաղ ազատ արձակման պահանջոց բողոքի ակցիային։
Ադիբեկյանը մանրամասնեց՝ հենց երեկ մի վավերագրական ֆիլմ է դիտել, գերմանացի լրագրողները խոսել են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիայի մասին։
«Բունդեսթագի պատգամավոր Ֆրանկ Շվաբը ֆիլմում պարզ ու հստակ ասում է, այո, մենք գիտենք՝ ինչ է կատարվում Ադրբեջանում, գիտենք՝ կոռուպցիայի, մարդու իրավունքների ոտնահարումների մասին, բայց մենք Ադրբեջանում ունենք շահեր, ոչ միայն չենք խզելու նրա հետ հարաբերությունները, այլև ամապնդելու ենք գործող ռեժիմը»,-գերմանացի գործիչի միտքը մեջբերեց Ադիբեկյանն ու մեկնաբանեց՝ դա նշանակում է, որ առնվազն Գերմանիան, որ եվրապական ընտանիքի թիվ մեկ երկիրն է, խորացնելու է Ադրբեջանի հետ հարաբերությունները, ոչինչ չի անելու կանխելու Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները Հայաստանի նկատմամբ։
«Սրանից բխում է մի պարզ բան։ Եվրոպան կարող է անել շատ բան, բայց չի անելու ոչինչ, քանի որ նա ունի շահեր։ Ադրբեջանում եվրոպական երկրներն ունեն մեծ ներդրումներ, նրանց ձեռնտու է, որ Հայաստանի այդ տարածքներն անցնեն Ադրբեջանին, որ իրենք շարունակեն իրենց տնտեսական գործունեությունը։ Սա է Եվրոպայի անելիքը մեր տարածաշրջանում։ Դրա դիմաց Հայաստանը ստանում է փուչ խոստումներ»,-ասաց փորձագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը