Բեգոյանի հավաստիացրած 95% կպչողականությամբ տնկարկում առնվազը 50 % չոր տնկի կա
«Ես կոչ եմ անում բոլոր լրատվամիջոցներին, այցելել այդ անտառները և ֆիքսել, որ ոչ թե դրանք կպել են, այլ դրանց կպչողականությունը 95 %-ից բարձր է և դրանք արդեն պատրաստի քաղաքային անտառտնկարկներ են»,- Civilnet-ի եթերում օրերս հայտարարել էր Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
Ֆեյսբուքի օգտատեր Էդուարդ Հայրումյանն այդ եթերից մեկ օր անց գրում է. «2 օր առաջ Երևանի քաղաքապետարանի առջև Տիգրան Ավինյանն ասաց, որ իրենք մեկ տարվա մեջ 35 հեկտար անտառ են տնկել։ Ենթադրում եմ թղթաբանությամբ ամեն ինչ ճիշտ է ասված և օրինակ Եռաբլուրի անտառտնկման ժամանակ նաև ես եմ մասնակցել, որպես կամավոր։
Իսկ երեկ Երևանի կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Civilnet-ին տրված հարցազրույցի ժամանակ նշել է, որ իրենց տնկած անտառները 95%-ից ավել կպչողականություն են ունեցել և կոչ է արել լրատվականներին գնալ և ֆիկսել այդ փաստը։
Ես ինքս երեկ գնացի այդ անտառներից մեկը (7.5 հեկտար) և հիմա նայեք թե ինչպիսի տեսք ունի 95% կպչողականությունը»։
Գրառմանը կից տարածած տեսանյութում Հայրումյանը շրջում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կից տնկարկում և ցույց է տալիս նոր տնկիները, որոնց առնվազը 50%-ը չորացած են։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է ամոթից գետինը մտնի էդ բուսաբանը, որ նստել էր Բեգոյանի կողքը ու.... Սիլվա Ադամյան
- Դուք մեր գլխին իմաստու՞ն իք
- Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան