ԿԳՄՍՆ-ից «Գոյ»-ի հետ բանակցելու ցանկություն են հայտնել. Արզումանյան
«Ժամանակավորապես ուզում եմ դադարեցնել նստացույցը»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը, ով արդեն 6 օր նստացույց է անում «Գոյ» թատրոնի փակ դռների առջև։
Նա հիշեցրեց իրենց պահանջը՝ «Գոյ» թատրոնը լինի որպես անկախ թատրոն, այսինքն իրենց տարածքում ունենան ստեղծագործելու իրավունքն։
«Մենք ԿԳՄՍ նախարարությունից ունենք արձագանք, որ ցանկություն կա հանդիպելու, խոսելու, բանակցելու և այս ամենը կազմակերպելու»,- տեղեկացրեց նա։
Ս.Արզումանյանը հայտնեց, որ այսօր ժամը 18։30-ին ինքը, դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը, փաստաբան Կարո Ասատրյանը կլինեն նախարարությունում և կբանակացեն այդ թեմայի շուրջ։
«Կարծում եմ՝ լավ է լինելու։ Եվս մեկ անգամ մենք վստահում ենք ԿԳՄՍ նախարարությանը, առանց նախապայմանների գնում ենք հանդիպելու։ Բայց քանի որ չկան երաշխիքներ, ժամանակավոր ենք դադարեցնում նստացույցը։ Կգնանք, կտեսնենք՝ ինչ է տեղի ունենում, որից հետո կհասկանանք՝ շարունակել նստացույցը, թե ոչ»,- ասաց Սարգիս Արզումանյանը։
Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
Իսկ մարտի վերջից փակվել է թատրոնի դուռը և դերասանները չեն կարողանում մուտք գործել և փորձեր անել։
Հարակից հրապարակումներ`
- Գուցե այսօր «Գոյ» թատրոնի դուռն էլ բացվի. Սարգիս Արզումանյանը՝ Սունդուկյան թատրոնի վերնախավին
- Պարոն Մանսուրյանին ասել եմ՝ «Գոյ» թատրոնի համար է պետք, ասել է՝ խնդիր չէ, կստորագրեմ. Սամվել Թոփալյան
- Կառավարությունը «պատասխանել է» «Գոյ»-ի դերասաններին
- Ի աջակցություն «Գոյ» թատրոնի՝ առաջարկվում է մեկ ամիս պարալիզացնել թատրոնների գործունեությունը
- «Գոյ»-ի դերասանների նստացույցը շարունակվում է, սպասում են պատասխանի
- «Դուք չե՞ք ամաչում, ես ամաչում եմ, որ իմ հայրենակիցն եք». «Գոյ»-ի դերասանուհին՝ Սունդուկյանի փոխտնօրենին
- «Դուռը ժամանակից շուտ չենք փակել. Սունդուկյանի թատրոնի տնօրենը՝ «Գոյ»-ի մասին
- Վաղը «Գոյ» թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել իր տարածք Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով
- «Գոյ»-ը պատրաստ է լինել անգամ անկախ թատրոն. Արզումանյան
- «Գոյ» թատրոնն իր բողոքը կհնչեցնի «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում՝ բեմից
- «Գոյ». Ժամը 18:30 հավաքվում ենք Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի դիմաց
- «Գոյ» թատրոնի նախկին աշխատողներին կոչ ենք անում զերծ մնալ Սունդուկյանի ղեկավար կազմիբարի համբավն ստվերող գործողություններից
- Մեր վրա ճնշում են գործադրում. «Գոյ» թատրոնի ռեժիսոր
- Չենք կարողանում մտնել թատրոն. «Գոյ» թատրոնի դերասան
- «Գոյ» թատրոնը դիմել է ՄԻՊ-ին