Թբիլիսիում ընդդիմությունը բողոքում է օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ
Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի մուտքի մոտ տեղի է ունենում փոքր բողոքի ակցիա՝ պահանջելով հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ բողոքի ակցիայից կադրերը հեռարձակում է Mtavari Arkhi հեռուստաընկերությունը։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին խորհրդարան էր մտցրել անցյալ տարվա մարտին զանգվածային անկարգությունների պատճառ դարձած օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծում «օտարերկրյա ազդեցության գործակալ» տերմինի փոխարեն օգտագործվում է «օտարերկրյա ուժերի շահերը հետապնդող կազմակերպություն» տերմինը, իսկ օրինագծի մնացած բովանդակությունը մնում է նույնը։
«Մենք գիտենք, որ այսօր օրինագիծը պետք է գրանցվի խորհրդարանի բյուրոյում, այդ պատճառով մարդիկ հավաքվել էին դրա դեմ բողոքելու, օրենքի դեմ իրենց դիրքորոշումն արտահայտելու, որը ռուսականի օրենքի անալոգն է։ Մեր ճանապարհը դեպի Եվրոպա է։ Այս օրենքի ընդունմամբ կփակվի մեր եվրոպական ճանապարհը»,-ասել է ցուցարարներից մեկը։
Ակցիան կազմակերպվել է սոցիալական ցանցերի միջոցով։ Խորհրդարանի տարածքում մոբիլիզացվել են պարեկային ոստիկանության խմբեր և թույլ չեն տալիս շենք մտնել անգամ հավատարմագրված լրագրողների։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ գործազրկության պատճառով 800 հազար քաղաքացի լքել է երկիրը
- Վրաստանում մնալու կանոնների առնվազն 17 հազար խախտում
- ԱՄՆ դեսպանատունը՝ Վրաստանում ընտրությունների մասին