Ուզում է Վահե Ղազարյանը գա ցուցմունք տա, չեք կարող ապացուցել մի բան, որը չի եղել․ Լևոն Քոչարյան
«Այն անունները, որոնք հնչեցին բացառապես ոստիկանների անուններ էին։ Տեսանյութի հետ կապված, բացարձակ իրականությանը չի համապատասխանում։ Ավելին՝ ապացուցվում է հակառակը։Ուրախ կլինեմ, եթե տեսանյութերը հետազոտվեն, ես էլ կխնդրեմ, որ տեսանյութերն ուսումնասիրելու համար համապատասխան տեխնիկական հնարավորություններ ստեղծվեն, որպեսզի տեսանյութով հասկանալի լինի»,- դատարանում, որտեղ ընթանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը, հայտարարեց Լևոն Քոչարյանը՝ հավելելով․
«Ընդհանուր առմամբ, ինչ ապացույց էլ լինի, ուզում է Վահե Ղազարյանը գա ցուցմունք տա, ուզում է ամբողջ ոստիկանությունը գա ցուցմունք տա, չեք կարող ապացուցել մի բան, որը չի եղել։Որքան էլ խրոխտ ձայնով ասես, միևնույն է, չի եղել։ Ես միանում եմ իմ պաշտպանների հայտնած դիրքորոշմանը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
- Նպատակը՝ վախի մթնոլորտ սերմանելն է, երկրորդ կարծիք այստեղ չկա․ Լևոն Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան