RuCriminal. Ռոման Տրոցենկոյի սառեցրած փքաբլիթը
ԶԼՄ-ները շատ են գրել, որ կոռուպցիոն գործարքի արդյունքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնական բաժնետեր դարձած Ռոման Տրոցենկոն (ներկայում նա ԶՊՄԿ-ի ֆորմալ սեփականատեր չի հանդիսանում-խմբ.)խոստացել էր միլիարդների հասնող ներդրումներ, սակայն նրա բոոր խոստումները պայթեցին, ինչպես օճառի պղպջակները։
2021 թվականի սեպտեմբերի 30-ին ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության (Գեոպրոմայնինգ Արմենիայի 100% դուստր ձեռնարկություն) ձեռք է բերել ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 60%-ը, որից 25%-ը նա նվիրաբերել է վարչապետի աշխատակազմին։ Սա կազմում է կոմբինատի կանոնադրական կապիտալի 15%-ը:
ԱԺ ամբիոնից խոսելով այս կոռուպցիոն սկանդալի մասին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն առաջարկը ստացել է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության հիմնական սեփականատիրոջից։
«Այս ծրագիրը ներառում է երկու շատ կարևոր բաղադրիչ. Պղնձաձուլարանի կառուցում, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է թողարկվի պղինձ։ Երկրորդը, այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը։ Այս խոշոր ընկերությունը ստանձել է պղնձաձուլարանի մասով պարտավորություններ, որոնք պատշաճ արձանագրվել են ու կշարունակվի արձանագրումը, արդեն իսկ բանակցություններ են սկսել նոր ատոմակայան կառուցելու համար, կառավարության մասնակցությունը հենց սրանով է կարևոր»,-բառացի հայտարարել է Փաշինյանը։
«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության վերահսկիչ բաժնետեր Ռոման Տրոցենկոն նույնպես հայտարարել է կորպորացիայի՝ Հայաստանում նոր կայանի կառուցմանը մասնակցելու մտադրության մասին։
Հայաստանի կառավարության գործարքից անցել է երեք տարի, սակայն ներդրումների մասին «Գեոպրոմայնինգ»-ի խոստումներն այսպես էլ օդում կախված խոստում մնացին, նոր պղնձաձուլարանի, առավել ևս նոր ԱԷԿ-ի կառուցման նշույլներ անգամ չեն երևում։ Իսկ 2023 թվականի վերջին Գլեբ Տրոցենկոն «լքեց» «Արմենիան Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։
Rucriminal.info-ն հիշատակել է Ռոման Տրոցենկոյի չկատարած ևս մեկ խոստման մասին։ Այս անգամ այն վերաբերում է Վորոնեժում թարմ սառեցված հացի գործարանի կառուցմանը։ Ըստ աղբյուրի, «АЕОН» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Տրոցենկոն, 2019-ին երբ ձեռք է գցել «Վորոնեժ» միջազգային օդանավակայանը, վստահեցրել է, որ իրականացնելու է թարմ սառեցված հացի գործարանի ծրագիրը, որը թույլ կտա ստեղծել 600 աշխատատեղ տարածաշրջանում, ապահովել տարեկան 81.1 հազար տոննա թարմ սառեցված հացի արտադրություն։
«АЕОН» կորպորացիայի դուստր ձեռնարկությունը՝ «Ռեզիդենտ» ՍՊԸ-ի ներդրումային ծրագիրը նախատեսում էր բարձրորակ սառեցված հացաբուլկեղենի արտադրություն։ Գործարանում նախատեսում են օգտագործել Part Brake ժամանակակից տեխնոլոգիաներ։ Այն ենթադրում է արտադրանքի 90%-ով պատրաստում, ապա սառեցում -18 ջերմաստիճանի պայմաններում: Ներդրողը վստահեցրել է, որ նման հացի գինը կլինի «խելամիտ սահմաններում»։
Այդ նպատակով Վորոնեժի շրջանի «Կենտրոն» տնտեսական գոտու տարածքում Ռոման Տրոցենկոյի AEON կորպորացիայի մոտ գտնվող «Ռեզիդենտ» ՍՊԸ-ն ստացել է 18 հեկտար հողատարածք ու գրանցվել որպես ռեզիդենտ: Ըստ նախագծի, հատուկ տնտեսական գոտու ստեղծման նախագիծը թույլ կտա տարածաշրջանին ապահովել սոցիալական կարիքները և աշխատատեղեր ապահովել իր բնակիչների համար:
Rucriminal.info-ն պարզել է, որ նախագծման աշխատանքները սառեցվել են «Ռեզիդենտ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Սվիստուխինի կողմից, նա կորցրել է հետաքրքրությունը խոստացած գործարանի շինարարության նկատմամբ։ «Ռեզիդենտ» ՍՊԸ-ն նախատեսել էր ներդնել 4.6 մլրդ ռուբլի։
2022 թ. դեկտեմբերի 26-ին «Ռեզիդենտ» ՍՊԸ-ի գրանցման հասցեն Վորոնեժից տեղափոխվել է Մոսկվա՝ Խամովնիկի շրջան, Բուտիկովսկի նրբանցք 14, 5-րդ շենք։
Ուշագրավ է, որ Բուտիկովսկու նրբանցքի նույն շենքում՝ մայրաքաղաքի հենց կենտրոնում են գտնվում AEON-ի գրասենյակները։ Սա ակնհայտորեն վկայում է քաղաքացիների համար սառեցված հաց արտադրելու ցանկության բացակայության մասին։
Ի դեպ, «Ռեզիդենտ» ՍՊԸ-ն, որն աշխատում էր պարզեցված հարկային համակարգով այն ժամանակ, երբ ուներ ռեզիդենտի կարգավիճակ, հիմնադիրն էր Տրոցենկոյի հետ կապված մի շարք խոշոր արդյունաբերական ընկերությունների, մասնավորապես՝ Razrez Lemberovo LLC-ի, Arctic Mining Company LLC-ի և այլն։
Ի՞նչ կապ ունեն սառեցված հացը և հանքարդյունաբերական ընկերությունները։ Ամեն ինչ պարզ է։ Հատուկ տնտեսական գոտում որպես ռեզիդենտ գրանցվելիս առաջին հինգ տարիների եկամտահարկի դրույքաչափը 0% է։ Գումարած դրան, այս գոտին 10 տարով ազատված է գույքահարկից։
Հարկ է նշել, Վորոնեժի մարզում գտնվող տնտեսական գոտու (SEZ) «Կենտրոնի» տարածքի ներկայիս վիճակը ճնշող տեսք ունի։ Արբանյակի միջոցով արված պատկերը հստակ ցույց է տալիս, որ գոտու տարածքում միայն «Перфоград» ընկերությունն է իրականացրել ծակոտկեն թիթեղների արտադրության գործարանային նախագիծ։
Այս տարվա հունվարի 24-ին «ՏԱՍՍ»-ը հրապարակել է, որ «Пекарни Черноземья» ընկերությունը մտադիր է 2024-ին Վորոնեժի մարզում գտնվող տնտեսական գոտում բլիթների արտադրության գործարան կկառուցվի, որտեղ կստեղծի 70 աշխատատեղ։
«Ներդրումները կկազմեն 300 միլիոն ռուբլի»,-Տելեգրամի իր ալիքում ուրբաթ օրը հայտարարել է Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։
Սա վկայում է այն մասին, որ Ալեքսանդր Գուսևը, հույսը վերջնականապես կտրել է օլիգարխ Տրոցենկոյի խոստումներից, ամեն կերպ փորձում է բավարարել տարածաշրջանի հացաբուլկեղենի կարիքը։
Արժե մտածել, թե ինչքանով էր նպատակահարմար «Վորոնեժ» միջազգային օդանավակայանը «Նովապորտ Ինվեստ» ՍՊԸ-ին վաճառելը»։
Հարակից հրապարակումներ`
- ԶՊՄԿ-ն կիսով չափ նվազեցրել է հարկերի վճարումը. Նարեկ Ղահրամանյան
- ԶՊՄԿ-ն ու «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը ռուսական «Գեոպրոմայնինգ» խմբի ակտիվներ են համարվում. «Հետք»
- ԶՊՄԿ-ն հերքում է
- Ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն վաճառել է AEON կորպորացիայի վերահսկիչ փաթեթը
- Ո՞վ է ԶՊՄԿ-ի նոր բաժնետեր Սվետլանա Երշովան
- Պետքարտուղարությունը պատժամիջոց է սահմանել Գլեբ Տրոցենկոյի նկատմամբ, որը հանդիսանում է ԶՄՊԿ-ի հիմնական շահառուներից մեկը