Եթե որևէ համաձայնագիր չկա Ադրբեջանի հետ, քարտեզի վրա չեն աշխատել, ոչ ոք իրավունք չունի ասի՝ պետք է 4 գյուղերը տաք. Օհանյան
«Տավուշում չափազանց բարդ իրավիճակ է, բայց դա այստեղի ժողովրդի համար նորություն չէ, առաջին արցախյան պատերազմի ժամանակ էլ դուք ձեր մաշկի վրա եք զգացել պատերազմի դժվարությունները, դառնությունները, դաժանությունները և կարողացել եք հակառակորդին ծնկի բերել»,- Ոսկեպարում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ նրա, 2020-ի պատությունից հետո այլ իրավիճակ է, թուրք-ադրբեջանական տանդեմը օղակը Հայաստանի շուրջ կամաց-կամաց սեղմում է. «Այս ամենը տեղի է ունենում նաև մեր իշխանությունների թողտվությամբ, անգրագետ կառավարման, օպերատիվ իրավիճակին, ռազմաքաղաքական իրադրությանը ժամանակին չարձագանքելու և, ինչու չէ, նաև դավաճանական պահվածքի պատճառով»։
Պաշտպանության նախկին նախարարը հիշեցրեց, որ Սյունիքի հատվածում բանավոր հրամանով մեր զորքերը 20 կմ հետ են գնացել. «Դրա հետևանքով Գորիս-Կապան ճանապարհից 20 կմ անցել է ադրբեջանցիներին, դրա հետևանքով նրանք բարձրացան Սև լիճ, Ներքին Հանդը գտնվում է շրջապատման մեջ: Դրա հետևանքով Արցախը Հայաստանին կապող ճանապարհին հայաթափվեցին մի քանի բնակավայրեր: Նրանք բարձրացան Իշխանասար, ներխուժեցին Սևանա լճի ավազանի շատ բարձունքներ: Ջերմուկ են մտել:
Հիմա այդ ամենը եկել, հասել է Տավուշի մարզ: Ոչ Ոսկեպարի վարչական շրջանի ղեկավարը, ոչ կառավարության ղեկին նստած անձնավորությունը, ոչ մի անհատ իրավունք չունի կամյական որոշել, թե սահմանը որտեղով է անցնելու, այն պարագայում, երբ որ Ադրբեջանը գտնվում է մեր տարածքում, 200 քկմ գրավել է: Ոչ ոք իրավունք չունի գնա, ասի՝ դուք պետք է այս 4 գյուղերը տաք, եթե որևէ համաձայնագիր չկա Ադրբեջանի հետ, քարտեզի վրա չեն աշխատել»։
Ս.Օհանյանը նշեց, որ Հայաստանն Ադրբեջանի հետ 1000 կմ սահման ունի և նախիջևանյան ու տավուշյան հատվածներում են մեր դիրքերն ամուր, որովհետև նախկին ժամանակահատավածում այդտեղ ձևավորվել է պաշտպանության համակարգ։
Հարակից հրապարակումներ`
- Մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում, կարիք չկա մենք ինքներս կասկածի տակ դնենք այն, ինչ որ մերն է. Գուրգեն Մելիքյան
- Տավուշում մարդիկ շատ մարտական են տրամադրված, փորձում են ինքնակազմակերպվել. Կրպեյան
- Ադրբեջանի կրակի հետևանքով Տավուշում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ
- ՊՆ. Ադրբեջան տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի դիրքերի ուղղությամբ
- Տեղի է ունեցել «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության համատավուշյան հանդիպումը
- Գյուղերը հենց արհեստածին Ադրբեջանի քարոզչամիջոցում կոչվել են Տավուշի 4 գյուղեր․ Ոսկանյան
- Տավուշի գյուղերի հանձնումն ունի ուղղակի և անուղղակի ծանր հետևանքներ. Աբրահամյան
- Ադրբեջանը հայտարարում է, որ այդ Տավուշի գյուղերի հանձնումը ենթադրում է նաև ձերբակալություններ. Աբրահամյան
- Տավուշի գյուղերի հանձնման դեպքում ադրբեջանցիները խնդրահարույց հեռավորության վրա են գտնվելու Լոռու տարբեր բնակավայրերի նկատմամբ. Աբրահամյան
- Տավուշի մարզով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարց չի քննարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան