Ո՞րն է մեր մեղքը, որ չենք ուզում, որ մեր երեխեքը թուրքի դրոշի ներքո ապրե՞ն․ Սերգեյ Ասատուրով
«Մենք դուրս են եկել պայքարի այն ժամանակ, երբ Արցախի մեր քույրերն ու եղբայրները ցեղասպանվում էին, բառիս բուն իմաստով՝ կրակ էր թափվում»,- դատարանում, որտեղ ընթանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը, հայտարարեց Սերգեյ Ասատուրովը։
Նրա խոսքով՝ իրենց գործողությունների հենքում եղել է մեկ պահանջ՝ ուշադրություն սևեռել Արցախում տիրող իրավիճակի վրա։
«Պահանջը մեկն էր՝ թե միջազգային հանրության և թե մեր կառավարության ուշադրություն սևեռել մեր հայրենիքի վրա՝ թույլ չտալով, որ մեր ազգը ցեղասպանվի։ Հիմա այդ ամենին արել ենք Սահմանադրությամբ ամրակցված ձևով՝ մեր խաղաղ անհնազանդության ակցիան ենք իրականացրել։ Այստեղից հարց է առաջանում՝ ո՞րն է մեր մեղքը, որ չենք ուզում, որ մեր երեխեքը թուրքի դրոշի ներքո ապրե՞ն։ Մենք պայքարել ու պայքարում ենք, պատվարժան դատարան, որ Ձեր գլխի վերևում օրերից մի օր Հայաստանի զինանշանի ու դրոշի փոխարեն Թուրքիայի զինանշանն ու դրոշը չլինի։ Այստեղ այլ միտում չունեմ։ Այս գործը ես դիտարկում եմ որպես հասարակ քաղաքացուն վախեցնելու մի ձև։ Նույնիսկ եթե Սահմանադրությամբ ամրակցված կարգով եթե դուրս գաք ձեր պահանջը հայտնելու, միևնույն է կարող եք ձերբալավել և կանանքից ապահովագրված չենք լինելու։ Ո՞ւր ենք հասնելու»,- ասաց Սերգեյ Ասատուրովը՝ հավելելով, որ ապօրինի քաղաքական պատվեր է։
Դատավորն ընդհատեց․ «Երբ ցուցմունք տալու լինեք՝ այդ ամենի մասին մանրամասն կնշեք»։
«Անցած նիստին խոսք չտվեցիք, հարց է առաջանում՝ ինչ-որ մեկը կարո՞ղ է այստեղ ելույթ ունենալ։Մեզ այս շինծու գործով բերել այստեղ են հարցրել, կարծում եմ՝ ես եմ ըստ էության խոսում»,- ավելացրեց Ասատուրովը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։