Շատ կարևոր է պահպանել պայմանավորվածությունները. Տիգրան Ավինյան
«Հարկ եմ համարում տեղեկացնել, որ Երևանում թեղիների փոխարինումը կտևրի 10-20 տարի»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
Նա հայտնեց, որ ծառերի փոխարինման հարցով նախորդ շաբաթ ԳԱԱ-ում տեղի է ունեցել մեկ քննարկում և հավաստիացրեց, որ բացի մեկ բանախոսից բոլորն այն կարծիքին են, որ թեղիները պետք է փոխվեն։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ նախորդ տարի փետրվարի 23-ին տեղի է ունեցել մի գիտական աշխատաժողով, որի ժամանակ 25 գիտնականներ հայտարարել են, որ Երևանի տնկարկները չեն կատարաում էկոհամակարգային ծառայությունները։
Ավինյանի կողմից աշխատաժողովի մասնակիցների ցանքն ընթերցելիս պարզվեց որ այդ 25 հոգու մեջ մտնում էին նաև քաղաքապետարանի աշխատակիցները։
Նա ընթերցեց այդ աշխատաժողովի արդյուքններով հրապարակված եզրակացությունը, որում ասվում է, որ թեղիները պետք է հեռացվեն Երևանից, և նշեց, որ այն իր համար հիմք է հանդիսացել ծառերի փոխարինումն իրականացնելու համար։
«Պարոն Բեգոյան, խնդրում եմ այս փաստաթուղթը հրապարակեք, եթե դրա վերաբերյալ կա գիտական դեբատ, ես ևս մեկ շրջափուլ անցկացնենք, հասկանանք՝ միգուցե այնտեղ կան որոշակի ճշմարտություններ։ Բայց, այնուամենայնիվ, որպեսզի այս աշխատանքները չլինեն սիրողական մակարդակի, պետք է լինի գիտական մյուս կողմը, որը մեկ այլ բան է պնդում։ Եթե գիտական մյուս կողմը չկա, մնացածը էմոցիոնալ, սիրողական մակարդակի խոսակցություններ են»,-ասաց Ավինյանը և շարունակեց. «Շատ կարևոր է պահպանել պայմանավորվածությունները։ Եթե կա գիտական մեկ այլ տեսակետ՝ մենք պետք է այն լսենք, եթե չկա՝ ուղղակի քաղաքից այդ ժամանակը պետք չէ խլել»։
Հարակից հրապարակումներ`
- Դուք մեր գլխին իմաստու՞ն իք
- Քաղաքապետարանը՝ Թումանյան փողոցում ծառերի սպանդի մասին. Ծեր էին ու վթարային
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա