Եվրոպայի խորհրդում ՀՀ համար քաշած կարմիր գծերը վերացրել են. Ռուբեն Մելիքյան
«Եվրոպայի խորհրդում Հայաստանի համար քաշած կարմիր գծերը՝ սա չի կարելի, սա հակաժողովրդավարական է, հակաիրավական է, մարդուն չի կարելի ձերբակալել քաղաքական պատճառներով, գետնին տապալել, ոտքը դնել գլխին քաղաքական պատճառներով, վերացրել են»,- ՀՀ ԱԳՆ դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա հայտարարեց, որ իրենք հավաքվել են ԱԳՆ դիմաց Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ասելու՝ հիշում են այն ժամանակները, պահանջում են երկակի ստանդարտներ չկիրառել։
«Հայաստանում այս պահի դրությամբ առնվազն 5 քաղբանտարկյալներ կան՝ Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, Մամիկոն Ասլանյան, Վազգեն Սաղաթելյան, Նարեկ Սամսոնյան։ Ցանկացած իրավաբան կարող է հիմնավորել, որ նրանք քաղբանտարկյալներ են։
Այստեղ մեր հավաքվելու երկրորդ պատճառն այն է, որ մեր իշխանությունները, վստահաբար, չեն բարձրացնելու Բաքվում գտնվող մեր հայրենակիցների հարցը։ Գոնե այստեղից լսեն, որ Հայաստանում չեն մոռացել ու չեն մոռանալու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, նրանք որպես քաղբանտարկյալ Բաքվի բանտերում են իրենց ազգության համար։ Նրանց մասին միջազգային հարթակներում չեն խոսում։
Այստեղ մենք հավաքվել ենք Երևանի ու Բաքվի քաղբանտարկյալների համար»,- ասաց Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Քոչարյան. Նիկոլ Փաշինյանն Արևմուտքի ձագն է
- Եվրոպական կառույցները նախընտրում են կույր մնալ, ինչ-ինչ շահերն այսօր գերակա են, քան արժեքները. Արման Սաղաթելյան
- Մարիա Բուրիչն ԱԳՆ մտավ freedom- freedom վանկարկումների ներքո
- Ալեն Սիմոնյանը քաղաքացու վրա թքել է, մնացել է անպատիժ, իսկ բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Էդգար Ղազարյան
- ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան