Բուրիչին միջնորդավորված նամակ են հանձնել. Այս անձինք հայտնի են որպես Փաշինյանի ռեժիմի քննադատներ
«Հարգելի տիկին Բուրիչ, բարի գալուստ Հայաստան։ Տեղեկացնում ենք, որ Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն տեղի է ունենում քաղաքական ընդդիմախոսների և իրենց ազատ խոսքի իրավունքն իրացնող անկախ լրագրողների հետապնդումների, նրանց ազատությունից զրկելու, ինչպես նաև իշխանության կողմից կոպիտ ոտնահարման պայմաններում»։ Այսպես է սկսում նամակը, որ միջնորդավորված կերպով փոխանցել են Հայաստանում գտնվող ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին։
ԱԳ նախարարության դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ նամակն ընթերցեց լրագրող Դավիթ Ֆիդանյանը.
«Մեր երկրի քրեակատարողական հիմնարկները լցված են քաղաքական բանտարկյալներով, իսկ անկախ լրագրողները ենթարկվում են քաղաքական հետապնդումների։ Հասարակական, քաղաքական գործիչներն ապօրինի ձերբակալվում են ու կալանավորվում»։
Որպես քաղբանտարկյալ ներկայացված են Հայաստանի երրորդ խոշոր քաղաքի՝ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում հաղթած ու այդ պատճառով կալանավորված Մամիկոն Ասլանյանը, որն արդեն երկու տարի երեք ամիս անազատության մեջ է, ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որն արդեն տասն ամիս է շինծու քրեական գործով գտնվում է կալանքի տակ, հանրային գործիչ, գրող, հրապարակախոս Նարեկ Մալյանը, որը յոթ ամիս է զրկված է ազատությունից համացանցային գրառման համար, Antifake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Իմնեմինի» փոդքասթի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանը, որ ազատությունից զրկվել է տասնութ օր առաջ և կալանվորվել երկու ամիս ժամկետով փոդքասթի ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար, նույն փոդքասթի համահեղինակ և վարող, հանրային գործիչ Վազգեն Սաղաթելյանը, որը նույնպես ազատությունից զրկվել է տասնութ օր առաջ և կալանվորվել երկու ամիս ժամկետով փոդքասթի ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար։
«Այս անձինք բոլորը հայտնի են որպես Փաշինյանի ռեժիմի քննադատներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գտնվում եք Հայաստանում՝ կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանությունների առաջ պարտադիր պայման դնել հրատապ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին։ Որպես ԵԽ գլխավոր քարտուղար՝ տեղեկացված եք, որ առ այսօր Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, գերիներ ու այլ պահվող անձինք, բացի այդ Արցախի էնթնիկ զտման, հայրենազրկման արդյունքում Ադրբեջանը պատանդառել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ Հայաստանում գտնվելն ու այդ մասին որևէ բան չխոսելը չի կարող որևէ կերպ ընկալվել մեր հասարակության կողմից։ Հետևաբար ակնկալում ու պահանջում ենք հրատապ քայլեր ձեռնարկել նշված անձանց ադրբեջանական գերությունից ազատ արձակելու ուղղությամբ։
Արցախի 150 հազար բնակչության թե՛ անհատական, թե՛ հավաքական իրավունքները խախտված են: Նրանք վտարված են իրենց տներից, իրենց պապերի հողից, որտեղ ապրել են հազարամյակներ: Նրանց խնդիրը պետք է լինի Եվրոպայի խորհրդի օրակարգում, այդ թվում` նախատեսվող լուծումներով:
Հարգելի տիկին Բուրիչ, ակնակալում ենք, որ կհասկանաք, ինչպես նաև Ձեր գործընկերներին կփոխանցեք, որ այս խնդրի նկատմամբ անտարբեր և լուռ մնալով խրախուսում եք Ադրբեջանին շարունակել իր ցեղասպան քաղաքականությունը և իրականացնել համանման գործողություններ: Անտարբերությունն ու անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ:
Միևնույն ժամանակ վստահ ենք, որ այս անտարբերությունը միայն Ադրբեջանը չէ, որ տեսնում է և գլոբալ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում սա դիտվելու է որպես ընդունելի վարքագծի օրինակ: Նմանատիպ գործողությունները կրկնություն կունենան ապագայում, իսկ հանցագործները կխուսափեն պատժից:
Ուստի, կոչ ենք անում Ձեզ հրապարակայնորեն անդրադառնալ վերը նշված բոլոր հարցերին և ջանքեր գործադրել նշված թեմաները ԵԽ օրակարգ ներառելու ուղղությամբ:
Հարգանքով`
AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր`
Աստղիկ Մաթևոսյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ վարչության անդամներ`
Դավիթ Ֆիդանյան
Աիդա Ստեփանյան
Մարինե Շահնազարյան
Լուսինե Առաքելյան
Իշխան Խոսրովյան»,- նամակն ընթերցեց Ֆիդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպայի խորհրդում ՀՀ համար քաշած կարմիր գծերը վերացրել են. Ռուբեն Մելիքյան
- Տիգրան Քոչարյան. Նիկոլ Փաշինյանն Արևմուտքի ձագն է
- Եվրոպական կառույցները նախընտրում են կույր մնալ, ինչ-ինչ շահերն այսօր գերակա են, քան արժեքները. Արման Սաղաթելյան
- Մարիա Բուրիչն ԱԳՆ մտավ freedom- freedom վանկարկումների ներքո
- Ալեն Սիմոնյանը քաղաքացու վրա թքել է, մնացել է անպատիժ, իսկ բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Էդգար Ղազարյան
- ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները