Ալեն Սիմոնյանը քաղաքացու վրա թքել է, մնացել է անպատիժ, իսկ բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Էդգար Ղազարյան
«Ես Բուրիչին ցանկանում եմ հարցնել, թե արդյո՞ք կարելի է, որ 21-րդ դարում ԵԽ պատասխանատվության գոտում մի հետամնաց միջնադարյան բռնապետ, խախտի միջազգայնորեն ընդունված պայմանավորվածությունները և սկզբուքները, հարձակվի մի ամբողջ ժողովրդի վրա, բացառապես էթնիկ պատկանելիության առումով, հայ լինելու համար, ցեղասպանության ենթարկի, որից հետո կարճ ժամանակահատվածում այդ մարդկանց իրենց բնօրրանից բռնի տեղահանի»,-ԱԳՆ-ի դիմաց Հայաստան Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի այցի առիթով կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց հասարական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանը։
Հայտնելով, որ Ադրբեջանն այն արել է Հայստանի իշխանությունների հետ համաձայնեցրած ՝ Ղազարյանը հարց հնչեցրեց, թե արդյոք ժամանակակից եվրոպայի արժեքները, որոնք վերաբերում են օրենքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը պետք է այդ դրսևորումներն ունենան։
«ԻՆձ հետաքրքիր է, թե ԵԽ անդամ երկրորդ երկիրը կա՞, որ մարդու իրավունքների պաշտպանը դառնա, հետախույզ, իսկ դատախազը դառնա մարդու իրավունքների պաշտպան։ Կա՞ մի երկիր որտեղ օրենքն ընդունվում է մի քանի րոպեի ընթացքում մեկ խմբակցության կողմից, որն էլ իշխանական է»,- հարցրեց հասարակական-քաղաքական գործիչը։
Արձագանքելով այն դիտարկմանը, որ ԵՄ-ն Հայաստանում քաղբանտարկյալներ չի տեսնում՝ Էդգար Ղազարյանն ասաց. «Եթե բանտում նստածները քաղբանտարկյալ չեն, բա ինչի՞ համար են նստած։ Օրինակ՝ մեր հայ հասարակության մեջ կա մի մարդ, որը մտածում է, որ Արմեն Աշոտյանը կատարել է հանցագործություն և պետք է բանտ նստի՞։ Պարզ չէ, որ Աշոտյանը բանտում է գտնվում բացառապես իր քաղաքական դիրքորոշումենրի և կուսակցական պատկանելության համար։
Ալեն Սիմոնյանը, որ քաղաքացու վրա թքել է և մնացել անպատիժ, դատի է տվել մոտ երկու տասնյակ, քաղաքական գործիչների, լրատվամիջոցների, լրագրողների և առանց բացառության, նրա բոլոր դատական հայցերը բավարարվում են՝ առնվազը ներողություն խնդրելու մասով։ Սա խոսքի ազատության, իշխանության մարմինների հանդուրժողականության, ժամանակակից եվրոպական ստանդարտներն են։ Եթե ԵՄ գլխավոր քարտուղարը եկել է Հայաստան ապա միայն այս հարցերի օրակարգով պետք է գա»։