Արարատ Միրզոյանը կմասնակցի՞ ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին
Ապրիլի 12-ին Մինսկում տեղի կունենա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։ Այս մասին Աստանայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, հայտնել են ղազախական լրատվամիջոցները։
«Ապրիլի 12-ին Մինսկում ԱԳ Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն կմասնակցի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստին, որտեղ նախատեսվում է քննարկել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ ասպեկտները, ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության վիճակն ու հեռանկարները»,- ասել է նա։
Ղազախ պաշտոնյայի խոսքով՝ նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել մի շարք որոշումներ, որոնք ուղղված են քաղաքական, մշակութային-հումանիտար և զբոսաշրջության ու սպորտի ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանը։
ՀՀ ԱԳՆ-ից Panorama.am-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք Հայաստանի ԱԳ նախարարը կմասնակցի խորհրդի նիստին։ ԱԳՆ-ից փոխանցեցին, որ հարցին կպատասխանեն ավելի ուշ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա