Եվրոպական կառույցները նախընտրում են կույր մնալ, ինչ-ինչ շահերն այսօր գերակա են, քան արժեքները. Արման Սաղաթելյան
«Առաջարկում եմ սա դիտարկել առաջին հերթին որպես իրազեկման ակցիա այն կառույցներին և պաշտոնյաներին, որոնք տասնամյակների ընթացքում ակտիվ գործողություն էին ծավալում, այդ թվում Հայաստանում և քաղաքացիական հասարակության կառույցների միջոցով տարածում էին եվրոպական արժեքներ, պայքարում էին մարդու իրավունքների, խոսքի, ԶԼՄ-ների ազատության համար»,- ՀՀ ԱԳՆ դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց անազատության մեջ գտնվող «Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի եղբայրը՝ Արման Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ այդ կառույցներն արդեն տևական ժամանակ լուռ են։
«Այստեղ երկու պատճառ կարող է լինել․ առաջինը՝ իրենք պատշաճ իրազեկված չեն, որովհետև այլևս ռեսուրս չունեն օբյեկտիվ իրականությանը ծանոթանալու և նրանք, ովքեր ժամանակին պայքարում էին իրավունքների համար, այսօր իշխանության են, և երկրորդ տարբերակը՝ ուղղակի նախընտրում են կույր մնալ և նրանց համար ինչ-ինչ շահերը այսօր գերակա են, քան արժեքները։
Եթե դա այդպես է, մենք ուղղակի արձանագրենք այդ փաստը, որ աշխարհում բան է փոխվել և այլևս արժեքներն առաջնահերթ չեն, երբ խոսքը գնում է շահերի մասին»,- ասաց Ա. Սաղաթելյանը։
Հարցին՝ երբ ձեր իշխանության տարիներին էին ընդդիմադիրներն աղաղակում քաղբանտարկյալների մասին՝ եվրոպացի պաշոտնայներն ինչպե՞ս էին արձագանքում, Ա. Սաղաթելյանն ասաց. «Շատ լավ եմ հիշում բոլոր իշխանությունների ժամանակ բոլոր արձագանքները։ Ցանկացած առիթով, կլիներ որևէ թթու խոսք, որևէ ընկճում, նման մի բան, անմիջապես աղմուկ էր բարձրանում։
Սա առաջին դեպքը չէ, ի դեպ։ Առաջին նախադեպը եղավ, երբ այս բռնապետիկները գործողություններով ճնշում գործադրեցին դատական իշխանության վրա, դատական իշխանության անկախության դեմ ոտնձգություն արվեց, երբ շրջափակեցին դատարանները, իսկ դատավորները, ովքեր շտապում էին իրենց աշխատանքին և փորձում էին մուտք գործել իրենց աշխատասենյակ, բռնում ու գցում էին գետնին»։
Պատասխանելով հարցին՝ իրենց իշխանության օրոք կայի՞ն քաղբանտարկյալներ, Ա. Սաղաթելյանն ասաց. «Ես դժվարանում եմ հարցին պատասխանել այնպես, ինչպես կանեն իրավապաշտպանները։ Ամեն դեպքոմ բոլոր իշխանությունների ժամանակ կան կնճռոտ էլեմենտներ, կնճռոտ հարցեր, բարդ խնդիրներ, որոնք գտնում կամ չեն գտնում իրենց հանգուցալուծումը և որոնց վերաբերյալ կարելի է կամ չի կարելի խոսել։
Չեմ հիշում 30 տարվա ընթացքում այս տեսակ աննախադեպ ոտնձգություններ ցանկացած բնույթի խոսքի ազատության, այլակարծության, քաղաքական դիրքորոշումներ և կարծիքներ հայտնելու վերաբերյալ։
Ի վերջո, եթե դուք փորձում եք հիշատակել մինչև 2018 թվականի ժամանակաշրջանը, 2018 թվականն ուղղակի տեղի չէր ունենա, եթե այդ ամենը կարելի չլիներ. եթե կարելի չլիներ այլակարծություն ունենալ, քարոզել այլ մտքեր ու գաղափարներ, արտահայտել իշխանությունից տարբերվող քաղաքական մտքեր»։
Հիշեցնենք, որ Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ ԱԳՆ դիմաց հասարակական, քաղաքական գործիչները բողոքի ակցիա էին իրականացնում Հայաստանի քաղաքական բանտարկյալների և Բավքում գտնվող հայ գերիների ազատության պահանջով։
Հարակից հրապարակումներ`
- Մարիա Բուրիչն ԱԳՆ մտավ freedom- freedom վանկարկումների ներքո
- Ալեն Սիմոնյանը քաղաքացու վրա թքել է, մնացել է անպատիժ, իսկ բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Էդգար Ղազարյան
- Ազնավուրի հրապարակում հավաքվածները ծափերով համերաշխություն հայտնեցին Սամսոնյանին ու Սաղաթելյանին
- Նաիրա Զոհրաբյանը. Դատարանը պետք է ներողություն խնդրի Նարեկ Մալյանից
- Անհամաչափ ուժի կիրառման առնչությամբ եթե դիմել ենք իրավասու մարմիններին, նաշանակում է կասկած ենք տեսել. Մանասյանը՝ Սաղաթելյանի և Սամսոնյանի կալանավորման մասին
- Վազգեն Սաղաթելյան. Եկել եմ բանտ, որ անձամբ ծանոթանամ Նիկոլի ապագա կացարանի պայմաններին
- Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
- Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
- Ես իմ միանշանակ աջակցությունն եմ հայտնում իրական քաղբանտարկյալ. Վազգեն Սաղաթելյանին
- Տիգրան Աբրահամյանն «Արմավիր» ՔԿՀ-ում տեսակցել է Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին
- ՀՀԿ. Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ հռչակված Աշոտյանի, Մալյանի, Ասլանյանի ցանկին ավելացան նաև Սամսոնյանը և Սաղաթելյանը
- Տեռորի հերթական դրսևորում և գնալով էլ ավելի շատ դեպքերի ենք ականատես լինելու. Արման Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան