Պիտի տուն գնամ, որ վերջապես իրավունք ունենամ ասել՝ «ներեք ինձ տղանե՜ր»… Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովոի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է.
«Աշխարհի որ ծայրում էլ լինեմ, իմ տուն պիտի գնամ… Պիտի ձեքերս բացեմ ու գրկեմ, շնչեմ, միախառնվեմ ճչացող լռությանն ու տխուր ժպիտով հիշեմ 2020-ի «հաղթում ենք»-ը, սեփական արյան մեջ կորած փոքրամարմին Հայ զինվորին, որ ատամները սեղմած լալու փոխարեն ժպտում էր, շենքերի նկուղներում իրենց որդիների ու ամուսինների համար թաց աչքերով շշուկով աղոթող մայրերին ու կանանց…պիտի հիշեմ հազարներին, որ այդպես էլ տուն չեկան, դարձան սառը քարից ժպտացող նկար…պիտի տուն գնամ, որ վերջապես իրավունք ունենամ ասել. «Ներեք ինձ տղանե՜ր»…
Իմ տունն այդպես էլ այլ տեղ չգտա, այն ինձ գրկել է Ստեփանակերտում….
ԵՍ ՊԻՏԻ ՏՈւՆ ԳՆԱՄ Ու ՈՎ ԿՓՈՐՁԻ ԽԱՆԳԱՐԵԼ՝ ԻՄ ԹՇՆԱՄԻՆ Է…»։
Հարակից հրապարակումներ`
- Մետաքսե Հակոբյան. Մեր առաքելությունը Կապանում իրականացված է
- Արցախի իշխանության որևէ գործողություն չի կարող վտանգ ներկայացել ՀՀ համար. Մետաքսե Հակոբյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
- Աստծուց իմաստություն եմ խնդրում և օրհնությունը մեր ճանապարհի, որը մեկ ուղղություն ունի՝ Արցախ. Մետաքսե Հակոբյան
- Առանց պատճառի արգելում են Արցախի ԱԺ պատգամավորներին հատել սահմանը, կանչում են ՔԿ ու ԱԱԾ. Մետաքսե Հակոբյան
- Մենք Արցախում շենքեր ու տներ չենք թողել, մեր կյանքերն ենք թողել, մի ողջ Հայրենիք ենք թողել․ Մետաքսե Հակոբյան
- Մեզ մե՜ծ ուժ ու կորով է պետք, քանզի առջևում դաժան թշնամին է ու ապազգային իշխանությունները. Մետաքսե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան