Մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում, կարիք չկա մենք ինքներս կասկածի տակ դնենք այն, ինչ որ մերն է. Գուրգեն Մելիքյան
«Ներկայիս իշխանությունները գնում են միակողմանի զիջումների և մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում։ Տավուշն այսօր մեր դարպասն է, և մենք պարտավոր ենք Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը պահել»,- ասում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։
Նա նշում է, որ Բաղանիսը, Ոսկեպարը, Կիրանցը միայն այնտեղ բնակվողներինը չէ, նաև՝ «իմն է, ձերն է»։
«Յուրաքանչյուրս պարտավոր ենք պահելու հայրենիքի այդ հատվածը։ Դա նույնն է, ինչ-որ Արտաշատը, Կոտայքը, Գեղարքունիքը։ Յուրաքանչյուրս պարտավոր ենք հայրենիքի ցանկացած սանտիմետր պահել սրբությամբ։ Մեր տղաները դրա համար են զոհվել, որ ունենանք հայրենիք։
Միակողմանի զիջումը ոչ մի բան մեզ չի տալու, և մենք ստորացած վիճակում ենք լինելու։
Խաղաղություն յուրաքաքնչյուրիս պետք է, գիտենք խաղաղության արժեքը, գիտենք նաև այն արյան արժեքը, որ տղաները թափել են գիտակցելով»,- ասում է Մելիքյանը։
Նա նշում է, որ թեև տարիքին, բայց պատրաստ է հայրենիքի ամեն սանտիմետրի համար պայքարել ամբողջ էությամբ. «Տարիքը կարևոր չէ, հայրենիքն ամենաբարձր արժեքն է, ես պատրաստ եմ նաև կյանքով վճարել այդ հայրենիքի համար»։
Ինչ վերաբերում է հարցին, թե Տավուշի այդ տարածքներն ո՞ւմ պատկանում իրականում, նա նշում է. «Այնտեղի հուշարձաններն արդեն ասում են, որ հայկական են, կարիք չկա մենք ինքներս կասկածի տակ դնենք այն, ինչ որ մերն է։
Հիմա Դադիվանքը մե՞րն էր, թե՞ մերը չէր։ Ծիծեռնավանքը մե՞րն էր, թե՞ մերը չէր։ Մերն են, ուղղակի պետք է արձանագրենք, որ ապաշնորհ մարդիկ չեն կարողանում պահել հայոց երկիրը, ապաշնորհ մարդիկ են, որ թույլ են տալիս պղծելու մեր սրբությունները։
Պետք է կարողանանք ապաշնորհ մարդկանց ասել՝ եթե դուք չեք կարողանում ղեկավարել, հեռացեք, գնացեք, բավ է։ Ինչքա՞ն զիջենք։ Իմ արժանապատվության գնով ես խաղաղություն չեմ ուզում։
Մենք պետք է ոգին վերականգնենք, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Լիահույս եմ, որ Հայաստանը լինելու է և հզոր Հայաստան է լինելու»։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշում մարդիկ շատ մարտական են տրամադրված, փորձում են ինքնակազմակերպվել. Կրպեյան
- Ադրբեջանի կրակի հետևանքով Տավուշում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ
- Գյուղերը հենց արհեստածին Ադրբեջանի քարոզչամիջոցում կոչվել են Տավուշի 4 գյուղեր․ Ոսկանյան
- Տավուշի գյուղերի հանձնումն ունի ուղղակի և անուղղակի ծանր հետևանքներ. Աբրահամյան
- Ադրբեջանը հայտարարում է, որ այդ Տավուշի գյուղերի հանձնումը ենթադրում է նաև ձերբակալություններ. Աբրահամյան
- Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
- Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
- Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի գյուղերի մասին. Ես ման եմ գալիս այն մարդկանց, որոնք կգան ու կապացուցեն, որ դա ՀՀ տարածք է
- Տավուշի գյուղերի հանձնման դեպքում ադրբեջանցիները խնդրահարույց հեռավորության վրա են գտնվելու Լոռու տարբեր բնակավայրերի նկատմամբ. Աբրահամյան
- Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը քաղաքացիներին թույլ չտվեց մտնել Ոսկեպարի եկեղեցի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան