Ընդդիմադիր պատգամավորներն Աշոտյանի առաջիկա նիստին դատարանին են ներկայացնելու երաշխավորություն
««Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներով Արմեն Աշոտյանի առաջիկա նիստին Հակակոռուպցիոն դատարանին ենք ներկայացնելու երաշխավորություն, որով կստանձնենք պարտավորություն՝ ապահովելու Աշոտյանի դատավարական պարտավորությունների պատշաճ կատարումը»,-այս մասին տեղեկացնում է ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Նրա խոսքով, Աշոտյանի շուրջ տասն ամիս ձգվող կալանքը քաղաքական հաշվեհարդարի ցցուն օրինակ է։ Արմեն Աշոտյանի արդարացի ու թափանցիկ դատաքննության կոչով հանդես է եկել նաև Եվրոպայի Ժողովրդական Կուսակցությունը՝ ՀՀ իշխանություններին կոչ անելով ազատ արձակել վերջինիս։
«Մենք ներկայացրել ենք երաշխավորություն, քանի որ գտնում ենք, որ կալանքը չպետք է լինի քաղաքական հաշվեհարդարի, պատժելու գործիք։ Ուստի բնական էր նաև երկու խմբակցությունների պատգամավորների արձագանքը, երբ ընդամենը երկու ամիս առաջ ցուցադրաբար կալանավորվեցին «Սիներջի» ընկերության կին աշխատակցուհիները և ԱԺ քպ-ական 65 պատգամավոր ընտրողաբար անձնական երաշխավորություն ներկայացրեց վերջիններիս համար։ Իհարկե, իրավիճակն այլ կլիներ, եթե բոլորը անհանդուրժող լինեին հարյուրավոր անհիմն կալանքների դեպքում, ոչ միայն յուրայինների։
Արմեն Աշոտյանի, Մամիկոն Ասլանյանի, Նարեկ Մալյանի, Վազեն Սաղաթելյանի, Նարեկ Սամսոնյանի քաղաքական բանտարկյալ լինելու հանգամանքին չի կարող և չպետք է անտարբեր մնա մեր երկրում իրական ժողովրդավարության ձգտող որևէ քաղաքացի։
Աժ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների երաշխավորության բավարարումը, Աշոտյանի և մյուս քաղաքական բանտարկյալների կալանքից ազատ արձակումը կմեղմի ներքին չարությունը և լարվածությունը»,-նշել է նա։
Ա. Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հիշեցրել է՝ ապրիլի 10-ին՝ ժամը 14:00-ին, Հակակոռուպցիոն դատարանում շարունակվելու է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի դատը։
«Քննարկվելու է կալանքի ժամկետը երկարաձգելու կամ այն վերացնելու հարցը, և այս անգամ, ողջ կազմով, երաշխավորագրեր են ներկայացնելու ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- 2018 թվականի հեղաշրջումը 2016-ին՝ Հայաստանը ծնկի բերել չկարողանալու, իրենց տապալված պլանների հետևանք էր․ Աշոտյան
- Աթանեսյան. Աշոտյանի դեմ հանրային մեղադրողի հայցադիմումը պետք է վերադարձվի
- ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան