Մասյացոտնի թեմի առաջնորդ. Պետք չէ զարմանալ, երբ հոգևորականները զբաղվեն իրենց հոտին հետաքրքրող խնդիրներով
«Եկեղեցականները որևէ կուսակցության չեն պատկանում, այս իմաստով չեն զվաղվում քաղաքականությամբ»,-«Առավոտի» տաղավարում ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ պատասխանելով այս օրերին հաճախ հնչող հարցին, թե արդյոք հոգևորականը պե՞տք է զբաղվի քաղաքականությամբ:
Եպիսկոպոսն առաջարկում է նախ տարանջատել քաղաքականության տարբեր ընկալումները: Ըստ նրա՝ հոգևորականը չի կարող հանդես գալ հրապարակային ելույթներով, որոնք պառակտում կմտցնեն հասարակության մեջ: Հոգևորականը չի քննում մարդկանց քաղաքական հայացքները, դրանք կարող են տարբեր լինել: Մյուս կողմից՝ պետք է հիշել, որ Հիսուս Քրիստոսը, թեև որևէ պաշտոնական իշխանություն չուներ, չէր պատկանում իր ժամանակի հոգևոր դասին և որևէ քաղաքական հոսանքի, այնուամենայնիվ, իր ասածները ունեին քաղաքական հնչերանգ, օրինակ, երբ նա դատապարտում էր հարուստներին կամ թագավոր Հերովդեսին անվանում էր աղվես:
Նրա խոսքով, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականները նույնպես դարերի ընթացքում մշտապես անդրադարձել են ժողովրդին հուզող խնդիրներին: Բայց հոգևորականների խոսքը, ըստ սրբազանի, պետք է լինի կոռեկտ և հավասարակշռված, որպեսզի կրքեր չբորբոքի:
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա