Սերգեյ Ասատուրովն ազատ կարձակվի գրավի դիմաց
Դատարանը բավարարեց Սերգեյ Ասատուրովի պատպանի միջնորդությունը՝ խափանման միջոցը փոփոխվեց գրավով։ Գրավի չափ սահմանվեց 2 մլն դրամը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ ապրիլի 8-ին, ընթանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։
Լևոն Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեև միջադեպը ֆիքսած տեսախցիկներում առկա տեսագրություններում ոստիկաններն իրեն են հարվածել: Լևոն Քոչարյանը նույն օրն էլ ձերբակալվել է, ապա կալանավորվել է 1 ամիս ժամկետով։ Նա ազատ արձակվեց մի քանի ամիս անց միայն պատգամավորական մանդատը ստանալուց հետո։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞րն է մեր մեղքը, որ չենք ուզում, որ մեր երեխեքը թուրքի դրոշի ներքո ապրե՞ն․ Սերգեյ Ասատուրով
- Ուզում է Վահե Ղազարյանը գա ցուցմունք տա, չեք կարող ապացուցել մի բան, որը չի եղել․ Լևոն Քոչարյան