Վրաստանի խորհրդարանը չի գրանցել ՌԴ-ից օտարերկրյա գործակալների վերաբերյալ այլընտրանքային օրինագիծ
Վրաստանի խորհրդարանի բյուրոն չի գրանցել ընդդիմության նախաձեռնած օտարերկրյա գործակալների մասին այլընտրանքային օրինագիծը, որն ուղղված է Ռուսաստանից ֆիզիկական անձանց և կազմակերպությունների ֆինանսավորմանը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Բյուրոյի նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։
Օրինագիծը նախաձեռնել է նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը։ Օրինագծի համաձայն՝ արգելվում է Ռուսաստանի «ազդեցության գործակալների» գործունեությունը Վրաստանում, ինչի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Խոսքը ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց մասին է, ովքեր ֆինանսավորում են ստանում Ռուսաստանից և գործում են Վրաստանում՝ ելնելով Ռուսաստանի Դաշնության շահերից։ Ըստ նախագծի, բացառություն են կազմում, դիվանագետները, իրավաբանները և կրոնական կամ գիտական գործունեությամբ զբաղվող անձինք։
Երկուշաբթի օրը սակայն խորհրդարանի բյուրոն գրանցել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախաձեռնած օտարերկրյա գործակալների մասին մեկ այլ օրինագիծը։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում ընդդիմությունը բողոքում է օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ
- Վրաստանի խորհրդարանն ընդունեց կանանց քվոտաների վերացման մասին օրենքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան