Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորումը իրադրային զարգացումների ամենավտանգավոր հանգամանքն է. Աբրահամյանը
«Ադրբեջանական վերջին օրերի ակտիվությունն առաջնագծում դրսևորվեց նաև խաղաղ բնակավայրերի թիրախավորմամբ, սա իրադրային զարգացումների ամենավտանգավոր հանգամանքն է»,- նման կարծիք է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, ուշագրավ է, որ Տավուշի գյուղերի ուղղությամբ վերջին տարիներին կրակահերթեր չէին եղել:
«Ինչ վերաբերվում է Սյունիքի մարզի գյուղերին` Խոզնավարից մինչև Արավուս, Տեղ, ապա 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը երկու փուլով դիրքավորվեց համայնքից բավականին մոտ հեռավարության վրա, սա առհասարակ նոր երևույթ է:
Կարծում եմ` ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է կենտրոնանար հատկապես այս խնդրին, սակայն ոչ միայն դրանք արձանագրելու և զեկույցներում ամրագրելու, այլ դրանից բխող օպերատիվ քայլերով:
ԵՄ-ն տարբեր խողովակներով պաշտոնական Բաքվին պետք է հասցնի ուղերձներ առ այն, որ չի հանդուրժի հատկապես խաղաղ բնակիչների թիրախավորումը և միջոցներ ձեռնարկի, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն:
Զինված ուժերի տեսադիտարկման համակարգերերն արձանագրելու նվազագույն գործառույթն իրականացնում են, ԵՄ դիտորդների դերն այդ փաստերի հիման վրա քաղաքական ճնշումների հիմք ստեղծելն ու Բրյուսելին փոխանցելն է` Բաքվին հետագա գործողություններից զերծ պահելու նպատակով:
Համենայդեպս, սա է մեր հասարակության սպասումը, հակառակ դեպքում ԵՄ առաքելության ներկայությունը որևէ ձևով չի կարող արդարացված կամ ընկալելի լինել»,- գրել է Տ.Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական կողմից արձակած կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը. Ոստիկանություն
- Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել սահմանի Խոզնավարի, Արավուսի և Սոթքի հատվածներում
- Մենք փորձում ենք խաղաղություն կառուցել, իսկ Ադրբեջանի անկանոն կրակոցները հասկանալի էլ չեն մեզ համար. Միրզոյան
- Այս գիշերվա ադրբեջանական կրակոցները ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը երբեք չի գնալու խաղաղության. Թաթոյան
- Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին, հուսադրող է, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդները կարողանում է հերքել դրանք. Տոյվո Կլաար
- ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես բնակավայրերում
- ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակոցները կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու նպատակ. ՄԻՊ
- Ադրբեջանի կրակի հետևանքով Տավուշում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ
- Կրակել են պատուհանի վրա․ Պատուհանի տակ քնած երեխան հրաշքով փրկվել է. Մանրամասներ Մովսեսից
- ՊՆ. Ադրբեջան տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի դիրքերի ուղղությամբ