Տիգրան Քոչարյան. Նիկոլ Փաշինյանն Արևմուտքի ձագն է
«Տարիներ շարունակ Հայաստանում քաղհասարակությունը մեծացվել է հենց այս նպատակով. երբ վերցնեն իշխանությունը, անեն այն, ինչ անում են»,-լրագրողների հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Քոչարյանը, որը մասնակցում էր ԱԳ նախարարության շենքի դիմաց ընթացող Ադրբեջանի բանտում պահվող բանտարկյալների, Հայաստանում քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիային։
Նրա խոսքով, այժմ անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանն իրեն ավելի վաղ պատմել է եվրոպացի գործընկերոջ հետ ունեցած խոսակցությունը։ Վերջինը խոստովանել է, որ եթե Աշոտյանի նկատմամբ հրապարակում ուժային որևէ գործողություն անեն, իրենք որևէ բան չեն անելու, քանի որ Նիկոլ Փաշինյանը «մեր մարդն է»։
«Սա իրենց ձագն է։ Իրենց ձագի համար իրենք աչք են փակելու այս ամենի վրա։ Կարող ենք ասել հիմա Հայաստանում չկան իրավապաշտպաններ այն թվով, ինչ կային նախկինում, արևմտյան բոլոր դեսպանատները աչք են փակում խժդժությունների վրա, իշխանությունների գործողությունների վրա։ Սա շարունակվելու է մինչև իշխանության փոփոխություն կամ Հայաստանի վերացում»,-ասաց Տիգրան Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական կառույցները նախընտրում են կույր մնալ, ինչ-ինչ շահերն այսօր գերակա են, քան արժեքները. Արման Սաղաթելյան
- Մարիա Բուրիչն ԱԳՆ մտավ freedom- freedom վանկարկումների ներքո
- Ալեն Սիմոնյանը քաղաքացու վրա թքել է, մնացել է անպատիժ, իսկ բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Էդգար Ղազարյան
- ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան