ՔՊ-ականը ռուսական կողմին հորդորում է զուսպ լինել
Ադրբեջանը ուժի ցուցադրություն է անում՝ փորձելով բանակցային գործընթացում դիվիդենտներ շահել, բայց չի հաջողվելու։ Այս մասին Factor TV -ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպումից հետո ադրբեջանական կողմից Հայաստանի սահմանների ուղղությամբ արձակած կրակոցներին։
Հովհաննիսյանը Բրյուսելյան հանդիպումից հետո Բաքվի և Մոսկվայի հայտարարություններից հետո տպավորություն է ստացել, որ Ադրբեջանի և Ռուսաստանի որոշ շրջանակներ սինխորն են աշխատում։
Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպման նպատակը մեր երկրի շահն է, և որևէ երրորդ երկիր չի կարող որոշել՝ թե որն է ՀՀ-ի պետական շահին համարժեք գործողություն, ոը՝ ոչ։
«Ինչ վերաբերվում է նրան, որ Հայաստանին փորձում են գործիք սարքել, այս տեսակ անընդունելի հայտարարություններ են հնչում ռուսական կողմից, ինչ-որ արյուն, ինչ-որ նման մտքեր են հնչում․ նախ հորդորում եմ զուսպ լինել, հավասարակշված լինել և ավելորդ հայտարարություններ չանել, որոնք վնասում են հայ-ռուսական հարբերություններին։ Ռուսաստանում գործող մի շարք քաղաքական գործիչներ իրենց հայտարարություններով վնասում են հայ- ռուսական հարաբերությունները»,- նկատել է նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա