Արևն այս անգամ խավարում է Ամերիկայում՝ ուղիղ 46 րոպեից
2024 թվականի ապրիլի 8-ի երեկոյան Երևանի ժամանակով ժամը 20:39-ից մինչև 23:55-ը տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում: Խավարման առավելագույն փուլը ժամը 22:17-ին կհասնի 1.029-ի, իսկ ընդհանուր փուլի տեւողությունը՝ 4 րոպե 28 վայրկյան։ Խավարման ընդհանուր փուլը հնարավոր է դիտել Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Խավարման մասնակի փուլերը տեսանելի կլինեն Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև՝ Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ամերիկայի որոշ մասերում:
Ամենաերկար փուլը, որի ընթացքում Լուսինը կծածկի Արեգակը, կտեսնեն Մեքսիկայի հյուսիսում։ Այնտեղ կդիտվի խավարման ամենամեծ փուլը, ընդհանուր փուլի տևողությունը կլինի՝ 4 րոպե 28 վայրկյան։
Ինչպես ասվում է պլանետարիումի հաղորդագրության մեջ, Արեգակի ամբողջական խավարումն ուղեկցվում է արևի մասնակի խավարմամբ, որը կարելի է տեսնել ամբողջական խավարման շերտի երկու կողմերում, որտեղ ընկնում է լուսնի կիսախավարը:
Երկրից Լուսին հեռավորությունը կկազմի 353 321 կմ, իսկ լուսնային ստվերի միջին երկարությունը՝ 373 320 կմ։ Լուսնի տեսանելի տրամագիծը կգերազանցի արեգակնային սկավառակի տեսանելի տրամագիծը 1,0566 անգամ, ինչը կհանգեցնի Լուսնի կողմից Արեգակի ամբողջական խավարմանը։
Հայաստանում չի դիտվի։ Արեգակի այսօրվա խավարումը, բայց կարելի է հետևել առցանց։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան