Առանց հանրաքվեի Հայաստանի որևէ իշխանության կողմից իրականացվողը համարվում է ծանր հանցագործություն. Արծվիկ Մինասյան
«Ցավոք սրտի հերթական անգամ ապօրինություն տեղի ունեցավ, երբ 8 ընդդիմադիր պատգամավոր ուղղակի զրկվեցին այդ նիստին մասնակցելու հնարավորությունից։ Նիստը որոշվեց անցկացնել փակ, չնայած դրա ժամանակ գաղտնիք չի հրապարակվել»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով Աժ փակ նիստին։
Նրա խոսքով՝ արտառոցն այն է, որ հերթական անգամ փորձ է արվում ընդդիմության առաջարկությունը մանիպուլյացիայի ենթարկել և կեղծ թեզեր առաջադրել դրանց։
Նշելով, որ ըստ միջազգային իրավունքի, ուժի սպառնալիքով չի կարող կնքվել որևէ համաձայնություն և այն անտեսվում է ՀՀ իշխանությունների կողմից ՝ Մինասյանն ասաց, որ այդ պայմաններում ԱԺ ամբիոնից պատրաստակամություն չի հայտնվում, որ բոլոր գործիքները պետք է օգտագործվեն, որպեսզի Հայաստանի ինքնիշխան տարածքները զավթած ագրեսոր Ադրբեջանին, միջազգային պատժի արժանացնելու ուղղությամբ։
«Նաև հակառակն է կատարվում, փորձ է արվում հայ ժողովրդին ՀՀ քաղաքացիներին, ներարկել անզորության զգացողություն»,-հայտարարեց Մինասյանը և հավելեց. «Ընդդիմության Հայտարարության իմաստն այն է, որ ՀՀ-ն ունի բոլոր իրավունքներ, որ իր ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող բոլոր տարծքները չեն կարող որևէ կերպ առևտրի առարկա լինել... Առանց ժողովրդի հանրաքվեի, Հայաստանի ինքնիշխան իրավազորության տակ գտնվող որևէ տարածք չի կարող փոխանցվել»։
Արծվիկ Մինասյանը բացատրեց, որ այդ տարածքները ոչ միայն նրանք են, որտեղ գործում են ՀՀ օերնքներն, այլև այն տարածքները որոնց տիտղոսի իրավունքը Հայաստանինն է՝ Արծվաշենը և բազմաթիվ այլ բնակավայրեր, որոքն օկուպացված են Ադրբեջանի կողմից։
Նա հայտնեց, որ առանց հանրաքվեի Հայաստանի որևէ իշխանության կողմից իրականացվողը համարվում է ծանր հանցագործություն։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Ինչո՞ւ սահմանների ճշգրտումը չի սկսում Սոթքից, Վերին Շորժայից, Ջերմուկից
- Անհնար է պատկերացնել մի երկիր, որի ղեկավարը հարց է հնչեցնում, թե ինչ է առհասարակ քարտեզը. Լիլիթ Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա